Տենրեկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տենրեկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Միջատակերներ
Ընտանիք Տենրեկներ
Լատիներեն անվանում
Tenrecidae
Gray, 1821
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 633417
NCBI 9369
EOL 7690

Տենրեկներ, (լատին․՝ Tenrecidae), միջատակերների կարգի կաթնասուն կենդանիների ընտանիք։ Մարմնի երկարությունը 4 սանտիմետրից մինչև 40 սանտիմետր է, պոչինը՝ 1-16 սանտիմետր է։ Դունչը սուր է, վերջանում է նուրբ, շարժուն քթով։ Ջրային տենրեկի ետին վերջավորություններն ունեն լողաթաղանթներ։ Տենրեկների մարմինը պատված է փշերով, քիստամազերով կամ փափուկ մորթով, և այդ պատճառով տենրեկը նմանվում են ոզնու, պարկամկան կամ սրնչակի։ Հայտնի են տենրեկների 30 տեսակ՝ տարածված Մադագասկար և Կոմորյան կղզիների խոնավ անտառներում, թփուտների մացառուտներում, տափաստաններում (բացի ջրային տենրեկներից), որոշ տեսակներ կլիմայավարժեցվել են Հնդկական օվկիանոսի առանձին կղզիներում։ Ակտիվ են գիշերը։ Սնվում են կենդանական, հազվադեպ՝ բուսական կերով։ Բազմանում են տարին մեկ անգամ, ծնում 1-4, երբեմն մինչև 25 ձագ։ Խոշոր տեսակները տեղացիներն օգտագործում են սննդի մեջ։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տենրեկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տենրեկներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։