Տելուրիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տելուրիդներ, 1․ անչարի միացությունները իրենից ավելի էլեկտրադրական տարրերի, հիմնականում մետաղների հետ։ Ընդհանուր բանաձևը՝ M2Ten (ո-ը մետաղի օքսիդացման աստիճանն է)։ Ալկալիական մետաղներն առաջացնում են նաև պոլիտելուրիդներ (օրինակ, Na3Tey), անցումային մետաղները՝ փոփոխական բաղադրության միացություններ։ Բյուրեղական, կիսահաղորդչային նյութեր են, քայքայվում են ուժեղ թթուներում և խոնավ օդում։ Ալկալիական մետաղների Տելուրիդներ լուծվում են ջրում։ Բնության մեջ հանդիպում են միներալների ձևով։ Մտացվում են համապատասխան տարրերի միահալումով։ Ջրում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 0,01 1գ/մ3 է, հաշված Te2֊+ վրա։ 2․ Միներալների խումբ, ծանր մետաղների և տելուրի միացություններ։ Բնության մեջ հազվագյուտ են, հայտնի են արծաթի, ոսկու, բիսմուտի, կապարի, սնդիկի Տելուրիդներ (պետցիտ, կալավերիտ, տելուրբիսմուտիտ, ալթայիտ, կոլորադոիտ և այլն)։ Տելուրիդներ իրենց հատկություններով հիշեցնում են սուլֆիդներին (մետաղային փայլ, էլեկտրահաղորդականություն, բարձր խտություն), սակայն նրանցից տարբերվում են ցածր կարծրությամբ, հերձումով և այլն։ Տելուրիդներ հանդիպում են հիդրոթերմալ հանքավայրերում սուլֆիդների հետ, երբեմն ոսկու և տելուրի հանքանյութ են։ Հայտնի են ԽՍՀՄ-ում, Ռումինիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում։

Հայաստանում Տելուրիդներ հայտնաբերվել և նկարագրվել են ոսկու, պղնձի, պղինձ-մոլիբդենային, բամետաղային հանքանյութերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 634