Տելելեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տելելեքս
Երկիր{{{2}}} Արտաշատ
Հեռարձակման գոտիԱրարատի մարզ
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական1989
ՀիմնադիրԱրտակ Մանուկյան


Տելելեքս, հայկական մասնավոր մարզային հեռուստաընկերություն։ Հիմնվել է 1989 թվականին Արտաշատ քաղաքում, ի սկզբանե կոչվելով «Աննա», և մինչև 1994 թ. գործել է որպես կաբելային հեռուստաընկերություն՝ 2500 բաժանորդով։ 1994-1996 թթ-ին ստուդիայի հրդեհման պատճառով դադարեցվել է գործունեությունը։ 1996 թ-ին լիցենզավորվել է և վերսկսել իր աշխատանքը ներկայիս «Տելելեքս» անվանմամբ՝ այս անգամ եթերային հեռարձակմամբ։ Այժմ եթեր է հեռարձակվում Արարատի մարզի Արտաշատ, Վեդի, Մասիս քաղաքներում և հարակից 97 համայնքներում։ Հեռուստաալիքը ներկայացնում է լրատվական, քաղաքական, սոցիալական և ժամանցային հաղորդումներ։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 310․000 է։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենն է Արտակ Մանուկյանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]