Տեդդի արջուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեդդին երեխաների համար նախատեսված փափուկ, գեղեցիկ արջուկ է և չնայած արտաքինից իր պարզությանը, շատ հետաքրքիր պատմություն ունի իր ետևում։ Թեոդոր Ռուզվելտը կամ Տեդդին(այսպես նրան ավելի հաճախ էին դիմում) եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը 1901-ից 1909թվականներին։ Նա շատ ակտիվ մարդ էր,բազմազան նախասիրություններով,որոնցից մեկը որսորդությունն էր։ Մի օր նախագահին հրավիրում են արջի որսի և քանի որ Տեդդին նախագահ էր,նրան հյուրընկալողները ցանկանում էին համոզվել նրա որսորդական ձիրքերի վրա։ Արջը ոտքից գլուխ կապկպված էր ծառին և չնայած Տեդդին շատ էր ցանկանում որսալ նրան,սակայն մերժեց սպանել արջին, փոխարենը նա պահանջեց ազատել կենդանուն պարաններից և բաց թողնել։ Այս դեպքը մեծ արձագանք գտավ լրագրողների շրջանում,նույնիսկ մուլտֆիլմ նկարահանվեց սրա մասին և տարածվեց ամբողջ երկրում։ Այնուհետև արտադրողները սկսեցին արտադրել խաղալիք արջուկ,որը կոչեցին Տեդդի արջուկ։ Տեդդի արջուկը դարձավ Ռուզվելտի նախագահության շրջանի ամենալայն տարածում գտած սիմվոլը։