Տարտուի Հայկական ազգային միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական ազգային միավորում, հայկական կազմակերպություն, որը գտնվում է Տարտու քաղաքում, Էստոնիա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1997 թվականը կոչվել է Տարտուի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մշակութային ընկերություն։ Ստեղծվել է 1989 թվականի մարտին։

Հիմնադրման օրվանից ընկերության վարչությունը գլխավորում է պատմաբան Ռաֆիկ Գրիգորյանը։ Անդամների թվում կան նաև էստոնացիներ և ռուսներ։ Ընկերության պատվավոր անդամ է Կալիֆոռնիայի համալսարանի (Բերկլի) պրոֆեսոր, բանասեր Բորիս Գասպարովը։

Ընկերությունը նշում է Հայաստանի պատմության նշանակալի տարեթվերը։ Հայերի հավաքները տեղի են ունենում Հայ-էստոնական բարեկամության հուշարձանի (տեղադրվել է 1978 թվականին) մոտ։ Ընկերության անդամները հանրապետական մամուլում հրապարակում են հոդվածներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական վիճակին, արցախահայության պայքարին։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության նպատակն է ծանոթացնել հայ ժողովրդի հոգևոր արժեքներին, էստոնահայերի համար պայմաններ ստեղծել մայրենի լեզուն, պատմությունը և ազգային մշակույթը ուսումնասիրելու համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Սփյուռք Հանրագիտարան, էջ 166, 2003 թ