Տարտեսոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարտեսոս, անտիկ ավանդության համաձայն հնագույն քաղաք և պետություն Հարավային Իսպանիայում։ Տեղադրությունը որոշված չէ։ Հիմնադրման ժամանակն անհայտ է, հավանաբար մինչև մ․ թ․ ա․ 1100 թ.-ը եղել է Տարտեսոսի պետության (Անդալուզիայի և Մուրսիայի տարածքն զբաղեցնող ցեղերի դաշնություն) կենտրոն։ Սկզբնաղբյուրների համաձայն` ենթադրվում է, որ Տարտեսոսի պետությունում եղել է մասնավոր սեփականություն, ժառանգական թագավորական իշխանություն։ Տարտեսոսի տարածքում զարգացած էր մետաղահանությունը (առանձնապես՝ արծաթի), երկրագործությունը, անասնապահությունը, մանածագործությունը և այլն։ Տարտեսոսը եղել է առևտրի միջնորդ Եվրոպայի հյուսիսարևմտյան և միջերկրածովյան երկրների միջև։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին — I հազարամյակի 1-ին կեսին պայքարել է փյունիկեցիների դեմ։ Ծաղկում է ապրել մ․ թ․ ա․ 700—500 թթ.-ին։ Մ․ թ․ ա․ մոտ 500 թ.-ին նվաճել են կարթագենցիները։ Հավանաբար ավերվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 620