Տարմո Կինկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարմո Կինկ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1985(1985-10-06)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 183 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հունգարիա Դյոր
Համար 6

Տարմո Կինկ (էստ․՝ Tarmo Kink) հոկտեմբերի 6, 1985(1985-10-06)[1][2], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ, Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, հունգարական Դյոր ակումբում որպես հարձակվող խաղացող էստոնացի ֆուտբոլիստ։ Ծնվել է 1985 թ.–ի նոյեմբերի 6–ին Էստոնիայի ԽՍՀ–ի մայրաքաղաք Տալլինում։

Ֆուտբոլային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ խաղալ սովորել է Տալլինի ֆուտբոլային դպրոցում և 4 խաղաշրջան է անցկացրել հայրենիքում՝ Տալլինում։ 2003 թ․–ին պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակ» թիմի հետ և ստացել 37 համարի մարզաշապիկը։ Սակայն պահեստայինից հիմնական խաղացող դառնալու հնարավորությունները քիչ էին, և նա նոր պայմանագիր է կնքում էստոնական «Լևադիայի» հետ։ Նոր թիմի հետ դառնում է Էստոնիայի եռակի չեմպիոն, իսկ 2007 թ.–ին՝ Էստոնիայի գավաթակիր։
2009 - 2010 թթ.–ին խաղացել է հունգարական Դյորի» կազմում։
2010 թ.–ին 1,2 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրով տեղափոխվում է անգլիական «Միդլսբրո» և 2010 թ.–ի օգոստոսի 7–ին արդեն խաղի 60–րդ րոպեին դուրս է գալիս խաղադաշտ՝ «Իփսվիչի» հետ մրցավեճում փոխարինելով Ջասթին Հոյթին։ Սակայն նրա խաղը չօգնեց թիմին հաղթանակ տոնել և ակումբը պարտվեց 1։ 3 հաշվով։ «Միդլսբրոյի» կազմում առաջին գոլը խփել է 2010 թ.–ի սեպտեմբերի 14–ին անգլիական «Բերնլիի» հետ մրցավեճում։ Այս խաղում նա իրեն լավ դրսևորեց և մրցակցի դարպասը ուղարկեց ևս մեկ գնդակ։

2010 թ.–ի նոյեմբերի 6–ին Տարմո Կինկը, «Քրիստալ Փելասի» հետ մրցավեճում փոխարինման դուրս գալով, խփում է իր երրորդ գնդակը։ «Միդլսբրոյի» կազմում չորրորդ խաղը էստոնացի ֆուտբոլիստը անցկացրել է 2011 թ.–ի ապրիլի 25–ին։ 65–րդ րոպեին «Քովենթրիի» հետ մրցավեճում խաղադաշտ դուրս գալով Տարմո Կինկը խաղի լրացուցիչ րոպեին հրաշալի հարվածով գրավում է մրցակցի դարպասը։

2012 թ.–ի փետրվարի 28–ին տեղափոխվում է ուկրաինական «Կարպատներ», որտեղ, խաղալով հինգ խաղ, մրցաշրջանի վերջում լքում է ակումբը[3]։.

Վեցամսյա ընդմիջումից հետո պայմանագիր է կնքում իտալական «Վարեզեյի» հետ, որը հանդես էր գալիս Իտալիայի երկրորդ լիգայում։ Այս ակումբում Կինկը խաղում է մինչև 2012 թ.–ը։

2013 թ.–ի հունվարից խաղում է հունգարական «Դյորում», որտեղ նախկինում խաղացել է[4]։.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
  3. «Կինկը լքում է «Կարպատները»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  4. «Hivatalos: Tarmo Kink az ETO-ban». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարմո Կինկ» հոդվածին։