Տարզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Տարզանը կապիկների երեխա» 1914 թվականի գրքի կազմ

Տարզան, հորինված կերպար, ստեղծել է Էդգար Ռայս Բերրոուզը իր «Տարզանը կապիկների երեխա» (անգլ.՝ Tarzan of the Apes) վեպում:

Վեպը առաջին անգամ տպագրվել է 1912 թվականին ամսագրում, իսկ 1914 թվականին լույս է տեսել առանձին գրքով, որին հաջորդել են ևս 23 գրվածք Տարզանի մասին: Տարզանը ամենահայտնի գրական կերպարներից է: Նրա կերպարը օգտագործվել է նաև բազմաթիվ ֆիլմերում, հեռուստատեսային և ռադիո հաղորդումներում, կոմիքսներում և այլն:

Կինոյում Տարզանի հայտնի դերակատարներից են եղել Էլմո Լինկոլնը, Ջոննի Վայսմյուլլերը, Լեքս Բարքերը, Բրյուս Բեննետը, 1-2 ֆիլմում Տարզանի դերն են խաղացել Քրիստոֆեր Լամբերը, Կասպեր Վան Դինը, Ջոն Մահոնին և այլն:

Ընդհանուր թվով Տարզանի մասին մոտ 80 ֆիլմ ու մուլտֆիլմ է նկարահանվել:

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg