Տարեկանի արտում, անդունդի եզրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրքի 1985 թվականի հրատարակություն

«Տարեկանի արտում, անդունդի եզրին» (անգլ.՝ «The Catcher in the Rye» — «Բռնողը տարեկանի արտում», 1951), ամերիկյան գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի վեպը։ Աշխատությունում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից բավականին անկեղծ ձևով պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած նրա, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն ուներ շատ մեծ հանրաճանաչություն, հատկապես երիտասարդության շրջաններում, և նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի համաաշխարհային մշակույթի վրա։

Վեպը թարգմանվել է աշխարհի համարյա բոլոր լեզուներով։ 2005 թվականին «Time» պարբերականը ընդգրկել է 1923-ից հետո գրված վեպը 100 լավագույն անգլալեզու վեպերի ցանկի մեջ, իսկ «Modern Library» հրատարակությունը ընդգրկում է այն 20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպերի մեջ։

Արտաքին հղումներ[խմբագրել]