Տատրակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
տատրակ
Տատրակ

Տատրակներ, աղավնանմանների կարգի մի քանի սեռի թռչունների հավաքական անվանումը։ Աղավնիներից տարբերվում են փոքր չափերով (14-30 սանտիմետր), մետաղական փայլի բացակայությամբ։ Գունավորումը գորշից վարդագույն է։ Վզի վրա ունեն «վզնոց» կամ մուգ բծեր։ Պոչը երկար է։ Սնվում են սերմերով։ ԽՍՀՄ-ում տարածված է տատրակների 5 տեսակ՝ օղակավոր, կարճապոչ, սովորական, մեծ և փոքր տատրակներ։ ՀԽՍՀ-ում հանդիպում են սովորական (Streptopelia turtur) և փոքր (S․ senegalensis) տատրակներ։ Սովորական տատրակները բնադրում են գլխավորապես լեռնատափաստանային շրջանների անտառներում։ Մեծ քանակությամբ հանդիպում են Սևանա լճի ավազանի նորատունկ անտառներում։ Չվում են սեպտեմբեր-հոկտեմբերին և վերադառնում ապրիլին։ Ինչպես և բոլոր աղավնիները, դնում են սովորաբար 2 ձու, թխսում 16-17 օր։ Տարեկան տալիս են 2-3 սերունդ։ Ձագերին կերակրում են աղավնակաթով։ Փոքր տատրակները ՀխՍՀ-ում (Երևանում) առաջին անգամ նշվել են 1977 թվականին։ Ունեն համեմատաբար երկար պոչ, կարճ թևեր, խամրած կարմրաշիկավուն են։ Նստակյաց են։ Թխսում են 14-15 օր։ Տարեկան տալիս են 3 և ավելի սերունդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png