Տասնաբանյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տասնաբանյա կամ Դեկալոգ (հին հունարեն՝ δέκα λόγοι ` տասնաբանյա), ըստ Աստվածաշունչ մատյանի` Մովսես մարգարեին Սինա լեռան վրա Աստծո կողմից տրված տասը պատվիրանները (Ելից գիրք 20, 2-17, Եկրորդ օրենք 5, 6-21)։

Տասը պատվիրանները[խմբագրել]

  1. Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։
  2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրայ, և երկրի խորքի ջրերի մէջ եղած որևէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ։
  3. Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում։
  4. Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն։ Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը։ Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է։ Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը, որովհետև Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ։ Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը և այն սուրբ հռչակեց։
  5. Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ։
  6. Մի՛ սպանիր։
  7. Մի՛ շնացիր։
  8. Մի՛ գողացիր։
  9. Քո հարևանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր։
  10. Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր։ Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ելք, 20, 2-17