Տանել Սոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանել Սոկ
Tanel Sokk, Estonia-Latvia, 2006.jpg
Ակումբ Էստոնիա Կալև/Կրամո
Դիրքը Խաղարկող
Համար № 5
Ի ծնե տրված անունը Tanel Sokk
Տանել Սոկ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1985 (1985-01-20) (29 տարեկան)
Ծննդավայր Flag of Estonian SSR.svg Տալլին, Էստոնական ԽՍՀ
Ազգություն Էստոնիա Էստոնացի
Հասակ 1,84 մ
Քաշ 86 կգ
Կարիերայի պատմություն ԷստոնիաՆիբիտ (2002–2006)
ԷստոնիաԿալև/Կրամո (2006-այժմ)
Մրցանակներ
  • 2x KML եզրափակչի MVP (2012, 2013)
  • KML տարվա երիտասարդ բասկետբոլիստ (2003)
  • 3× All-KML առաջին թիմ հավաքական (2006, 2012, 2013)

Տանել Սոկ (էստTanel Sokk, հունվարի 20, 1985թ.), էստոնացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս էստոնական «Կալև/Կրամո» բասկետբոլային ակումբում որպես խաղարկող։

Մասնագիտական կարիերան սկսել է 2002 թվականին «Նիբիտ» ակումբում։ 2006 թվականից մինչ օրս հանդես է գալիս «Կալև/Կրամոյում», որի կազմում երեք անգամ նվաճել է Էստոնիայի գավաթը (2006-2008) և չորս անգամ դարձել Էստոնիայի առաջնության չեմպիոն (2009, 2011)։

2002 թվականից ի վեր հանդես է գալիս Էստոնիայի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականում։

Նախկին էստոնացի բասկետբոլիստ և օլիմպիական ոսկե մեդալակիր Տիյտ Սոկի որդին է։

Պարգևներ[խմբագրել]

Տիտղոսներ[խմբագրել]

  • 2006–07 Էստոնիայի գավաթ («Կալև/Կրամո»)
  • 2007–08 Էստոնիայի գավաթ («Կալև/Կրամո»)
  • 2008–09 Էստոնիայի գավաթ («Կալև/Կրամո»)
  • 2008–09 Էստոնիայի առաջնություն («Կալև/Կրամո»)
  • 2010–11 Էստոնիայի առաջնություն («Կալև/Կրամո»)
  • 2011–12 Էստոնիայի առաջնություն («Կալև/Կրամո»)
  • 2012–13 Էստոնիայի առաջնություն («Կալև/Կրամո»)

Մրցանակներ[խմբագրել]

  • 2002–03 G4S Բասկետբոլի պրեմիեր լիգայի (KML) տարվա երիտասարդ բասկետբոլիստ («Նիբիտ»)
  • 2005–06 «All-KML առաջին թիմ» խորհրդանշական հավաքական («Նիբիտ»)
  • 2011–12 G4S Բասկետբոլի պրեմիեր լիգայի (KML) եզրափակչի MVP («Կալև/Կրամո»)
  • 2011–12 «All-KML առաջին թիմ» խորհրդանշական հավաքական («Կալև/Կրամո»)
  • 2012–13 G4S Բասկետբոլի պրեմիեր լիգայի (KML) եզրափակչի MVP («Կալև/Կրամո»)
  • 2012–13 «All-KML առաջին թիմ» խորհրդանշական հավաքական («Կալև/Կրամո»)

Արտաքին հղումներ[խմբագրել]