Տանել Պադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանել Պադար
Տանել Պադար, 2007
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTanel Padar
Ծնվել էհունվարի 31, 1980 (44 տարեկան)
Հալյալա, Ռակվեռեի շրջան, Էստոնական ԽՍՀ
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
Ժանրերռոք
Մասնագիտություներաժիշտ, երգիչ
Գործիքներսաքսոֆոն, կլարնետ, կիթառ
Գործունեություն1999–այժմ
ԿապվածVanilla Ninja[1],
Դեյվ Բենտոն, 2XL
Պարգևներ
Սպիտակ աստղի 5-րդ աստիճանի շքանշան
 Tanel Padar Վիքիպահեստում

Տանել Պադար (էստ․՝ Tanel Padar, 27 հոկտեմբերի, 1980, Հալյալա, Ռակվեռեի շրջան, Էստոնական ԽՍՀ), էստոնացի ռոք-երաժիշտ և փոփ-երգիչ, Դեյվ Բենտոնի հետ դուետով հաղթել է Կոպենհագենում կայացած Եվրատեսիլ 2001 երգի մրցույթում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է սաքսոֆոն և կլարնետ նվագել, երգել է եկեղեցական և մանկական, ինչպես նաև տղաների երգչախմբում, սիրել է ժողովրդական երաժշտություն և սպորտային պարեր։

«Speed free» համույթի հիմնադիրն է, որի առաջին սկավառակը՝ «Woman Knows», թողարկվել է 2001 թվականի մայիսին։ Համույթի բոլոր երգերը գրել է Պադարն ինքը։

Դեյվ Բենտոնի հետ Եվրատեսիլ 2001 երգի մրցույթում հաղթելուց հետո դարձել է Էստոնիայի ամենահայտնի ռոք-երգիչներից մեկը։ Մրցույթում Բենտոնն ու Պադարը կատարել են «Everybody» երգը, ելույթին մասնակցել է նաև «2XL» խումբը։

2003 թվականին ստեղծել է «The Sun» համույթը, որը 2006 թվականին Էստոնիայում ստացել է 5 մրցանակ 15 կատեգորիաներից, այդ թվում նաև «Տարվա լավագույն ալբոմ» և «Տարվա լավագույն համույթ» մրցանակները։

Eesti otsib superstaari երրորդ շրջանի հաղորդավաներից մեկն է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի մայիսի 16-ին ամուսնացել է նախկին մոդել Կատարինա Կալդայի հետ, որը նախորդ ամուսնությունից ուներ որդի՝ Անդրեյը։ 2006 թվականի ապրիլին զույգը բաժանվել է, իսկ 2007 թվականի հուլիսի 12-ին ձևակերպել են ամուսնալուծությունը։

Պադարի ավագ քույրն էստոնացի հայտնի երգչուհի Գերլի Պադարն է, որը եղբորից շուտ է հայտնի դարձել։ Գերլի Պադարը Էստոնիան ներկայացրել է Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Greatest Hits (2005)
  • Veidi valjem kui vaikus (Լռությունից մի քիչ բարձր) (2005)
  • 100 % Rock’n'roll (2006)
  • The Sun Live 2006 (2007)
  • Veidi valjem kui vaikus II (Լռությունից մի քիչ բարձր II) (2007)
  • Here Comes The Sun (2008)
  • Unisex (2008)
  • Ring (2010)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]