Տայքի կյուրոպաղատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագրատունիների
Տայք-Կղարջքի (դեղին) և
Տարոնի իշխանությունները (կարմիր)

Տայք-Կղարջք կամ Տայք-Կղարջքի իշխանություն (վրաց.՝ ტაო-კლარჯეთის სამეფო՝ Տաո-Կլարջեթի իշխանություն), վրաց Բագրատունիների կողմից հիմնադրված պետություն Մեծ Հայքի պատմական Տայք նահանգի (վրացիները այն կոչում են Տաո) տարածքում (այժմ՝ Թուրքիայի Էրզուրում, Արդվին, Արդահան նահանգների տարածքում), որը ծառայել է ժամանակակից Վրաստանի տարածքի վրա վրաց Բագրատունիների իշխանության տարածման համար։

Իշխանությունը հիմնադրել է Աշոտ Ա Կյուրապաղատը, ով միութենական պայմանագիր է կնքել Բյուզանդիայի հետ արաբական տիրապետությունից Վրաստանը ազատելու համար և ընդունելե կյուրապաղատի տիտղոսը։ Իշխանության մայրաքաղաքն է դարձել Աշոտի կողմից ամրացված Արտանուջ (այժմ՝ Արդանուչ) քաղաքը, որը հաջող դիրք էր զբաղեցնում է Մետաքսե մեծ ճանապարհի երկարությամբ։

Աշոտ Բագրատունին հզոր և խոշոր պետություն է ստեղծել, որի հետ հաշվի էին նստում իր ժամանակորդ վրացական և օտարերկրյա պետական գործիչները[1]։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Очерки истории Грузии. Том 2. Грузия в IV-X веках / [Ред.: М. Лордкипанидзе, Д. Мусхелишвили] - , 1988 – 580 с. (ռուսերեն)