Տալլինի կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

59°25′14.6″ հս. լ. 24°39′29″ ավ. ե. / 59.420722° հս. լ. 24.658056° աե. ե.

Տալլինի կենդանաբանական այգու մուտքը
Տալլինի կենդանաբանական այգու փղերի վանդակը

Տալլինի կենդանաբանական այգի (էստ.՝ Tallinna Loomaaed), բացվել է 1939 թ. օգոստոսի 25-ին։

Պատմություն[խմբագրել]

Տալլինի կենդանաբանական այգին հիմնադրման գործում մեծ ներդրում ունեն Կենդանիների պաշտպանության միությունը, ինչպես նաև Զբոսաշրջության ու բնության պահպանության բաժինը։

Կենդանաբանական այգու հիմնադրումից երկու տարի առաջ` 1937 թ., էստոնացի հրաձիգների թիմը հաղթել էր աշխարհի առաջնությունը, որ անցկացվում էր Հելսինկիում։ «Արգենտինյան գավաթից» բացի էստոնացիներն իրենց հետ հայրենիք տարան նաև մի լուսան, որին անվանում էին Illu (Իլլ)։ Շուտով որոշվեց Կադրիորգ այգու ծայրին հիմնել կենդանաբանական այգի։ Իլլ լուսանն էլ դառնում է Տալլինի կենադանաբանական այգու առաջին կենդանին, իսկ հետագայում` նաև այգու խորհրդանիշը։ Սակայն Էստոնիայի` 1940 թ. ԽՍՀՄ-ին միանալուց հետո երկրի հասարակական կազմակերպությունների գործունեությւոնը կասեցվում է։ Կենդանաբանական այգին անցնում է Տալլինի քաղաքային խորհրդի ղեկավարության տակ։ Միայն 44 տարի անց` 1983 թ., այգին տեղափոխվեց նոր վայր Veskimetsa շրջանում, որտեղ այգուն հատկացվել էր շուրջ 87 հա տարածք։

1989 թ. Տալլինի կենդանաբանական այգին ԽՍՀՄ առաջին կենդանաբանական այգին է, որ դարձավ Կենդանաբանական այգիների ու ակվարիումների միջազգային միության (անգլ.՝ WAZA) անդամ։ Այդ ժամանակ այգին արդեն 10 տարի համագործակցում էր ամերիկյան AZA միության հետ։

Հավաքածու[խմբագրել]

2011 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կենդանաբանական այգու հավաքածուն կազմում է 595 տեսակի/ենթատեսակի 7753 առանձնյակ, որոնցից` [1]

Դաս տեսակ առանձնյակ
կաթնասուններ 92 1039
թռչուններ 120 618
սողուններ 45 148
երկկենցաղներ 19 154
ձկներ 128 2334
անողնաշարավորներ 191 3460
Ընդամենը (2011 թ.) 595 7753

Ցուցանմուշներ[խմբագրել]

Դարլա ամուրյան ընձառյուծը
  • Ալպեր
  • Գիշատիչ թռչուններ
  • Միջին Ասիա
  • Ճահիճներ
  • Արկտիկական գոտու կաթնասուններ
  • Փասիաններ
  • Հարավային Ամերիկա
  • Արևադարձային գոտի
  • Ջրամբարներ` ջրլող թռչուններով
  • Մանկական գազանանոց
  • Կենգուրուներ • Առյուծներ • Փղեր • Եղջերուներ • Ընձառյուծներ

Կոորդինատներ[խմբագրել]

  • Tallinna Loomaaed, Paldiski mnt 145, 13522 Tallinn, Estonia.
  • Հեռ. (10372) 694-33-00 • Ֆաքս. (10372) 657-89-90 • E-mail. zoo@tallinnlv.ee, m.kaal@tallinnlv.ee.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]