Վրաստանի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վրաստանի դրոշըից)
Վրաստանի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՎրաստան
Նշան🇬🇪
Հարաբերություն3:2
Ընդունված էհունվարի 14, 2004
Գույներսպիտակ և կարմիր
Պատկերված էդաշտ, Սուրբ Գևորգի խաչ և Բոլնիսի խաչ

Վրաստանի դրոշ (վրաց.՝ ხუთჯვრიანი დროშა՝ Հնգխաչյա դրոշ), զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Վրաստանի պետական խորհրդանիշերից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս դրոշը ընդունվել է 2004 թ.-ին։ Մինչ խորհրդարանի հաստատումը որպես պետական դրոշ, այն օգտագործվում էր Միխեիլ Սաակաշվիլու Ազգային շարժման կողմից։ Կազմված է 1 մեծ և 4 փոքր խաչերից։ Մեծ խաչը խորհրդանշում է Աստծուն, իսկ 4 փոքրերը՝ ավետարանիչներին։

Վրաց հետազոտող Իոսիֆ Բիչիկաշվիլին նշում է, որ հինգ խաչերի պատկերներ Վրաստանի տարածքում հայտնաբերվել են Նեկրեսի եկեղեցու ավերակներում (6 - րդ դարից ոչ ուշ), Բոչորմայի (10 - 11 դդ.) և Չխարիի (13 - 14 դդ.) սբ. Գեորգի եկեղեցիների ճակատին, Դմանիսի եկեղեցում (14 - 15-րդ դդ.) և այլն։

Ներկայիս դրոշի հաստատման համար ընդունվել է «Դրոշի մասին» օրենքը։ Համաձայն այդ օրենքի երկրորդ հոդվածի.

Հոդված 2
1. Վրաստանի պետական դրոշը սպիտակ գույնի ուղղանկյուն պաստառ է, որի կենտրոնում պատկերված է կարմիր մեծ խաչ, իսկ չորս անկյուններում՝ նույնպես կարմիր գույնի այսպես կոչված «Բոլնիսի խաչի» տեսքով նույնանման խաչիկներ։
3. Դրոշում օգտագործվում է կարմիր գույնի #FF0000 երանգը։ Արգելվում դրոշում կարմիր գույնի այդ երանգի փոփոխումը։

Դրոշի կառուցվածքը։

Ռազմական դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]