Վո Նգուեն Զիապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեներալ Վո Նգուեն Զիապը 2008 թվականին:

Վո Նգուեն Զիապ (վիետնամերեն՝ Võ Nguyên Giáp, օգոստոսի 25 1911 — հոկտեմբերի 4 2013), վիետնամցի գեներալ և քաղաքական գործիչ։ Մասնակցել է Հնդկաչինաստանյան և Վիետնամական պատերազմներին։ Հո Շի Մինի կառավարությունում եղել է ներքին գործերի նախարար, Վիետնամի զորքերի գլխավոր հրամանատար, Վիետնամի ժողովրդական բանակի գլխավոր հրամանատար, Վիետնամի պաշտպանության նախարար և Վիետնամի Կոմունիստականկուսակցությանքաղբյուրոյիանդամ։