Վուլֆիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վուլֆիլա
գոթ.՝ 𐍅𐌿𐌻𐍆𐌹𐌻𐌰
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 306 և ոչ ուշ քան 311
Մահացել է383[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիությունանհայտ
Մայրենի լեզուկերոն և գոթերեն
ԿրոնՎաղ քրիստոնեություն[2]
Մասնագիտությունմիսիոներ, քահանա, թարգմանիչ, աստվածաշնչի թարգմանիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս
 Ulfilas Վիքիպահեստում

Վուլֆիլա, Ուլֆիլա (գոթերեն՝ 𐌿𐌻𐍆𐌹𐌻𐌰𐍃) (մոտ 311-մոտ 383 թվականներ), վեստգոթերի եկեղեցական գործիչ։ Սերում է Կապադովկիացի քրիստոնյա ընտանիքից, որ գերեվարվել է 267 թվականին, դանուբյան գոթերի արշավանքներից մեկի ժամանակ։ Մոտ 341 թվականին Կոստանդնուպոլսում եպիսկոպոս-արիոսականի (արիոսականություն՝ քրիստոնեության մեջ առանձին ուղղություն, որ հիմնադրել է հույն քահանա Արիոսը) կողմից Վուլֆիլան ստացել է «գոթերի եպիսկոպոսի» աստիճան։ Հետագայում քրիստոնեություն (արիոսականության ձևով) է քարոզել գերմանացի ցեղերի մեջ։ Վուլֆիլան համարվում է գոթական այբուբենի ստեղծող և Աստվածաշնչի մեծ մասի գոթերեն թարգմանության հեղինակ (որ որոշ հետազոտողներ դնում են կասկածի տակ), այդ թարգմանության պահպանված պատառիկները մեռած գոթերենի հնագույն հուշարձաններ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 534