Վուլվերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վուլվերին
Հրատարակման պատմություն
Հրատարակիչ Marvel Comics
Դեբյուտ The Incredible Hulk #180 (1974, հոկտեմբեր)
Հեղինակ(ներ) Լեն Ուեյն
Ջոն Ռոմիտա
Հերբ Տրիմպ
Անձնական տվյալներ
Հասակ 161,5 սմ
Քաշ 136 կգ
Մազերի գույն սև
Ծննդավայր Ալբերտա, Կանադա
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Կանադա Կանադա

Վուլվերին (անգլերեն` Wolverine), կոմիքսների հորինված սուպերհերոս, որը թողարկվել է Marvel Comics ընկերության կողմից: Վուլվերինը ծնվել է Ջեյմս Հոուլեթ անունով և սովորաբար հայտնի է որպես Լոգան: Վուլվերինը ուժեղ զգայարաններով և գերմարդկային ունակություններով մուտանտ է, ով ունի ապաքինող գործոն, որը նրան թույլ է տալիս արագ վերականգնել գրեթե ցանկացած վերք կամ հիվանդություն: Ապաքինող գործոնը նաև դադարեցնում է նրա ծերացման գործընթացը` հնարավորություն տալով նրան ապրել նորմալ մարդկային կյանքով։

Վուլվերինի կերպարը առաջին անգամ հրատարակվել է 1974 թվականի հոկտեմբերին «The Incredible Hulk» կոմիքսների գրքի 180-րդ համարում, իսկ ամբողջական տեսքով հրապարակվել է 181-րդ համարում։ Կերպարի հեղինակներն են` Լեն Ուեյնը, Ջոն Ռոմիտան և Հերբ Տրիմպը։

Վուլվերինը նաև հայտնի է որպես «X-Men» խմբի անդամ։

Արտաքին հղումներ[խմբագրել]