Վուլկանացման արագացուցիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վուլկանացման արագացուցիչի 3D պատկերը

Վուլկանացման արագացուցիչներ, ռետինի բաղադրիչներ, որոնք արագացնում են կաուչուկի վուլկանացումը։ Ազդելով մակրոմոլեկուլներն իրար միացնող կապերի բնույթի վրա, նրանք միաժամանակ բարելավում են ստացվող ռետինի մեխանիկական հատկությունները վուլկանացման արագացուցիչները ավելացվում են կաուչուկին (0,95–1․5%), գլխավորապես ծծմբային վուլկանացման դեպքում։ Առավել հաճախ օգտագործվող վուլկանացման արագացուցիչներն են 2-մերկապտաբենզաթիազոլի սուլֆենամիդային ածանցյալները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 533