Վոլֆգանգ Ռիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rihm Wolfgang Philharmonie koeln 0806 2007.jpg

Վոլֆգանգ Ռիմը (գերմ.՝  Wolfgang Rihm, ծնվել է մարտի 13, 1952, Կառլսռուե) գերմանացի կոմպոզիտոր:

Կենսագրություն [խմբագրել]

Ռիմը մանկուց տարված է եղել նկարչությամբ, երաժշտությամբ և գրականությամբ: Նա սկսում է ստեղծագործել 1963 թվականից: Մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Վիեննական երկրորդ դպրոցի կոմպոզիտորական հիմունքների և դրա հիմնական կոմպոզիտորների (Առնոլդ Շյոնբերգ, Ալբան Բերգ և Անտոն Վեբերն) նկատմամբ: Նա նվագախմբի համար փոխադրում է Առնոլդ Շյոնբերգի դաշնամուրի համար գրված պիեսները (օպուս 19): 1972-73 թվականներին ուսուցանում է Կառլհայնց Շտոքհաուզենին: Քլաուս Հյուբերի մոտ սովորում է կոմպոզիցիա:

1973 թվականից վարում է նաև տարբեր կոնֆերանցիաներ: 1982-ից Գերմանիայի կոմպոզիտորների միությունում: 1986-ից Բեռլինի արվեստների ակադեմիայի անդամ է:

Վոլֆգանգ Ռիմը ունի մեկ տղա և մեկ աղջիկ:

Ստեղծագործություն [խմբագրել]

  • «Ժամանակվա երգ»՝ ջութակի և նվագախմբի համար (նվիրված Անն-Սոֆի Մուտտերին)
  • «Լույսի խաղը»՝ ջութակի համար
  • 2 կոնցերտ՝ ալտի համար
  • Մեկ մասանի կոնցերտ՝ թավջութակի համար
  • «Սթիքս և Լեթ» թավջութակի համար
  • Սաղմոս ֆագոտի համար
  • «Նկար»՝ շեփորի համար
  • «Ասպարեզ»՝ դաշնամուրի համար
  • «Երգիչների պիեսներ»՝ տավիղի համար
  • «Անանուն»՝ երգեհոնի համար

Գրել է նաև 12 լարային կվարտետ, տարբեր մասեր լարային կվարտետի համար:

Գրել է տարբեր սոլո ստեղծագործություններ դաշնամուրի համար, ստեղծագործություններ նվագախմբի համար, բազմաթիվ վոկալ ստեղծագործություններ: Նա նաև գրել է 3 ֆանտազիա երգեհոնի համար:

Արտաքին հղում [խմբագրել]