Վոլֆգանգ Գեորգ Շտաուդտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլֆգանգ Գեորգ Շտաուդտե
գերմ.՝ Wolfgang Staudte
Ծնվել էհոկտեմբերի 9, 1906(1906-10-09)[1][2][3][…]
ԾննդավայրՍաարբրյուքեն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էհունվարի 19, 1984(1984-01-19)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրŽigrski Vrh, Սլովենիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, հնչյունավորող, սցենարիստ, կինոդերասան, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
ԱմուսինԻնգմար Ցայսբերգ
Պարգևներ
IMDbID ID 0823906

Վոլֆգանգ Գեորգ Շտաուդտե (անգլ.՝ Staudte, հոկտեմբերի 9, 1906(1906-10-09)[1][2][3][…], Սաարբրյուքեն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - հունվարի 19, 1984(1984-01-19)[1][2][3][…], Žigrski Vrh, Սլովենիա[4]), գերմանացի ռեժիսոր (ԳՖՀ)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականից «Ֆոլկսբյոլնե» թատրոնի դերասան, աշխատել է նաև Ռայնհարդի և Պիսկատորի թատերախմբերում։ 1931 թվականից՝ կինոյի դերասան, ապա՝ ռեժիսոր։ 1943 թվականին ստեղծել է ծաղրածու Չարլիի մասին «Ակրոբատ, հրաշալի՜ է» կինոկատակերգությունը։ 1946 թվականին ռեժիսորներ Դուդովի, Մետցիգի և Վոլֆի հետ մասնակցել է «ԴԵՖԱ» կինոստուդիայի ստեղծմանը։ Այստեղ նկարահանած ֆիլմերից են՝ «Մարդասպանները մեր շրջապատում են» (1946 թ., խորհրդային էկրանում՝ «Նրանք չեն թաքնվի»), «Ռոտացիա» (1949 թ., խորհրդային էկրանում՝ «Դարչնագույն սարդոստայն»), «Հավատարիմ հպատակ» (1951 թ., ըստ Մաննի), որոնք ունեն ցայտուն հակաֆաշիստական ուղղվածություն։ 1950-ական թվականների կեսից Շտաուդտեն աշխատում է ԳՖՀ-ի կինոստուդիաներում, իր լավագույն՝ «Վարդեր պարոն դատախազի համար» (1959 թ.), «Տոնավաճառ» (1960 թ.), «Կոմիսար» (1971 թ.) և այլ ֆիլմերով շարունակելով հանդես գալ նացիզմի վերածննդի վտանգի և ռեալիստական գաղափարների դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118616943 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 577