Վոլոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլոֆ տղամարդ Գամբիայից

Վոլոֆ (ուոլոֆ, յաոլոֆ), ժողովուրդ Սենեգալ Հանրապետությունում։ Բնակվում են գլխավորապես Սենեգալի կենտրոնական ծովափնյա գոտում՝ Սենեգալ գետի ձախ ափից մինչև Դակար քաղաքը։ Որոշ մասը բնակվում է հարևան երկրներում (Գամբիա, Մալի, Մավրիտանիա, Գվինեա)։ Ընդհանուր թիվը՝ 7,7 միլիոն։ Խոսում են վոլոֆ լեզվով։ Մեծ մասը դավանում է իսլամ, մասամբ՝ քրիստոնեություն (կաթոլիկություն)։ Զբաղվում են հիմնականում արևադարձային հողագործությամբ (գետնընկույզ, վարսակ, բրինձ), առափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 491
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլոֆ» հոդվածին։