Վյուրցբուրգյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյուրցբուրգի համալսարանի հին շենքը

Վյուրցբուրգյան դպրոց, Մտածողության փորձարարական հետազոտման ուղղություն, որ գոյություն է ունեցել XX դար․ առաջին տասնամյակում, Վյուրցբուրգի (Գերմանիա) հոգեբանության ինստիտուտում։ Հիմնադիրը և գլխավոր տեսաբանը Օսվալդ Կյուլպեն է (1862 -1915 թթ), ներկայացուցիչները՝ Ա․ Մեսսերը, Կառլ Բյուլերը, Նարցիս Ախը և ուրիշներ։ Ի հակադրություն վունդյան դպրոցի, վյուրցբուրգյան դպրոցը, հնարավոր համարելով իմացական պրոցեսների լաբորատոր ուսումնասիրությունը, այսպես կոչված՝ «էքսպերիմենտալ ինտրոսպեկցիայի» միջոցով, ձեռնամուխ է եղել զուգորդումների և դրանց դասակարգման որակական վերլուծմանը, դատողությունների մեջ և կամային գործողություններում գիտակցված միտումների և դիրքորոշումների դերի բացահայտմանը։ Ըստ վյուրցբուրգյան դպրոցի գոյություն ունի անպատկեր մտածողություն, որը դրսևորվում է հասկացությունների, գաղափարների, բայց ոչ խոսքային ձևակերպումների միջոցով։ Վյուրցբուրգյան դպրոցի հետազոտությունների գիտական արժեքն այն է, որ մտածողությունը դիտվում է իբրև զարգացող պրոցես։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 481