Վհուկների խրախճանքը (Գոյա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վհուկների խրախճանքը
El Aquelarre կամ El gran Cabrón
Francisco de Goya y Lucientes - Witches' Sabbath (The Great He-Goat).jpg
Ֆրանցիսկո Գոյա, 1823
Յուղաներկ կտավի վրա
140 × 431 սմ
Պրադո

«Վհուկների խրախճանքը» (իսպ.՝ El Aquelarre կամ El gran Cabrón), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի գեղանկարն է, որը ստեղծվել է 1819-1823 թվականներին` «Խուլի տանը»: Սա այն 14 նկարներից մեկն է, որը հետագայում փոխադրվեց կտավի վրա և այժմ պահպանվում է Մադրիդի Պրադո թանգարանում: Համաձայն Գոյայի ընկեր Անտոնիո Բրուգադայի գույքագրման` նկարը սկզբում գտնվում էր «Խուլի տան» առաջին հարկի պաննոյի վրա, որը գրավում էր մուտքի դռնից ձախ գտնվող պատի ամբողջ տարածքը: Մյուս «Մռայլ նկարներից» կտավի վրա է անցկացվել Սալվադոր Մարտինես Կուբելսի կողմից, ֆրանսիացի բանկիր Էմիլ դ'Էռլանգերի խնդրանքով` 1787 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին ներկայացնելու համար: Աշխատանքը գնորդների ուշադրությանը չարժանացավ և այդ պատճառով 1881 թվականին նվիրվեց Պրադո թանգարանին:

Գրականություն[խմբագրել]

  • BOZAL, Valeriano, Francisco Goya, vida y obra, (2 vols.) Madrid, Tf. Editores, 2005. ISBN 84-96209-39-3.
  • GLENDINNING, Nigel, Francisco de Goya, Madrid, Cuadernos de Historia 16 (col. «El arte y sus creadores», nº 30), 1993, pág. 145.
  • Батикль Ж. Гойя: Легенда и жизнь. М., Астрель, АСТ, 2006.