Վլադո Բուչկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադո Բուչկովսկի
մակեդոներեն՝ Владо Бучковски
Դրոշ
Դրոշ
(8-րդ) Մակեդոնիայի վարչապետ
17 դեկտեմբերի, 2004 - 27 օգոստոսի, 2006
Նախորդող Ռադմիլա Շեկերինսկայա
Հաջորդող Նիկոլա Գրուևսկի
Դրոշ
Դրոշ
Մակեդոնիայի պաշտպանության նախարար
13 մայիսի, 2001 - 30 նոյեմբերի, 2001
Նախորդող Լյուբչո Գեորգիևսկի
Հաջորդող Վլադո Պոպովսկի
Դրոշ
Դրոշ
Մակեդոնիայի պաշտպանության նախարար
1 նոյեմբերի, 2002 - 17 դեկտեմբերի, 2004
Նախորդող Վլադո Պոպովսկի
Հաջորդող Յովան Մանասիևսկի
 
Կուսակցություն՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն
Կրթություն՝ Սկոպյեի համալսարան և Josip Broz Tito High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք Մակեդոնական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 2, 1962(1962-12-02)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Հյուսիսային Մակեդոնիա

Վլադո Բուչկովսկի (մակեդոներեն՝ Владо Бучковски, դեկտեմբերի 2, 1962, Սկոպյե, Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն (ներկայում՝ Մակեդոնիա)), մակեդոնացի պետական գործիչ, Մակեդոնիայի վարչապետ 2004-2006 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադո Բուչկովսկին ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 2-ին Սկոպյեում։ 1986 թվականին ավարտել է Սկոպյեի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1992 թվականին՝ մագիստրատուրան։ 1998 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հռոմեական ու ժամանակակից գրավադրման իրավունք» թեմայով։

1987 թվականից մինչ 1988 թվականը Վլադո Բուչկովսին աշխատել է Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունում։ 1988 թվականից մինչ 2002 թվականը Սկոպյեի իրավաբանական ֆակուլտետում եղել է դասախոս ու ասիստենտ։ 1998 թվականին դարձել է հռոմեական իրավունքի դոցենտ, իսկ 2003 թվականին՝ հռոմեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից մինչ 2000 թվականը Վլադո Բուչկովսկին եղել է Ընտրական պետական հանձնաժողովի անդամ, իսկ 2000-2001 թվականներին գլխավորել է Սկոպյեի քաղաքային խորհուրդը։ 2001 թվականին կարճ ժամանակով եղել է պաշտպանության նախարար։ 2002 թվականի խորհրդարանական ընտրություններում Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության ու նրա կողմնակիցների տարած հաղթանակից հետո Վլադո Բուչկովսկին նորից դառնում է պաշտպանության նախարար։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում է մինչև 2004 թվականի դեկտեմբեր։

2003 թվականի սեպտեմբերի 15-ին դառնում է կառավարության Իրավաբանական խորհրդի նախագահ։ 2004 թվականի նոյեմբերի 26-ին ընտրվում է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության առաջնորդ և ստանում նոր կառավարության ձևավորման մանդատ։ 2006 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրա կուսակցությունը պարտություն կրեց, և կառավարությունը հրաժարական տվեց։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի դեկտեմբերի 9-ին Վլադո Բուչկովսկին մեղավոր ճանաչվեց 2001 թվականի զինված հակամարտության ժամանակ Т-55 տանկերի համար անօրինական ճանապարհով պահեստամասեր ձեռք բերելու համար։ Դատարանը նրան դատապարտեց երեքուկես տարվա ազատազրկման[2]։

Դատավճռում ասվում է. «2001 թվականին զբաղեցնելով Մակեդոնիայի պաշտպանության նախարարի պաշտոնը՝ որոշում է ընդունում առանց անհրաժեշտության ձեռք բերել պահեստամասեր Т-55 տանկերի համար, ինչի արդյունքում Մակեդոնիայի պետական բյուջեն կրել է $2,5 միլիոն ընդհանուր վնաս»[3]։ Միաժամանակ ազատազրկման են դատապարտվել նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադո Բուչկովսկի» հոդվածին։