Վլադիմիր Սոլովյով (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը ռուս լրագրողի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Վլադիմիր Սոլովյով (այլ կիրառումներ)։
Վլադիմիր Սոլովյով

Վլադիմիր Ռուդոլֆի Սոլովյով (ռուս.՝ Влади́мир Рудо́льфович Соловьёв, ծնվ.՝ 1963 հոկտեմբերի 20, Մոսկվա), ռուսաստանյան լրագրող, հեռուստա- և ռադիովարող, հրապարակախոս, երգիչ և հասարակական գործիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի հրեական հանձնաժողովի նախագահության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել]

Վլադիմիր Սոլովյովը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում՝ հրեական ընտանիքում։ Հայրը՝ Ռուդոլֆ Նաումի Սոլովյով (Մենինսկովսկի), մայրը՝ Իննա Սոլոմոնի Սոլովյովա (Շապիրո)[2]։

Դպրոցական առաջին տարին Վլադիմիրը անց է կացրել Մոսկվայի թիվ 72 դպրոցում։ Երկրորդ դասարանից սովորել է էլիտար թիվ 27 հատուկ դպրոցում մի շարք առարկաների անգլերեն ուսուցումով, որտեղ սովորել են ԽՄԿԿ ԿԿ անդամների, դիվանագետների երեխաները և թոռները (այժմ՝ անգլերենի խորացված ուսուցումով թիվ 1232 միջնակարգ դպրոց)։

Զբաղվել է ֆուտբոլով և կարատեով։

1980 թվականին ընդունվել է և 1986-ին կարմիր դիպլոմով ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը։

Ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտուրան։ Պաշտպանել է «Նոր նյութերի արտադրության հիմնական տենդենցները և արդյունավետության գործոնները և դրանց օգտագործումը ԱՄՆ-ի և Ճապոնիայի արդյունաբերոթյունում» թեմայով դիսերտացիան և ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Մինչև 1990 թվականը ֆիզիկա, մաթեմատիկա և աստղագիտություն է դասավանդել թիվ 27 դպրոցում, որտեղ որ ժամանակին սովորել է։

1990-ից Ալաբամա նահանգի համալսարանում տնտեսագիտություն է դասավանդում։

1992 թվականին Ռուսաստան է վերադարձել, սկսեց զբաղվել բիզնեսով, և ըստ իր խոսքերի գործարաններ է ունեցել Ռուսաստանում և Ֆիլիպիններում, որտեղ 1990-ականներին դիսկոտեկի սարքավորումներ էին արտադրում և վաճառում ամբողջ աշխարհով։ Մոսկվայում ունեցել է աշխատանքի տեղավորման գործակալություն։

1998 թվականի հուլիսի 10-ից[3] մինչև 2010 թվականի հուլիսը «Սերեբրյանի դոժդ» ռադիոկայանում վարել է «Սոխակի գեղգեղանքները» (վերջին եթերը տեղի է ունեցել հուլիսի 29-ին[4])։ 2010 թվականի սեպտեմբերից «Վեստի-FM» ռադիոկայանում Աննա Շաֆրանի հետ վարում է «Ամբողջական կոնտակտ» ռադիոհաղորդումը։

Ֆուտբոլ է խաղում Ռուսաստանի հրեական հանձնաժողովի թիմում։

Ծանոթագրություններ[խմբագրել]