Վլադիմիր Սոլովյով (լրագրող)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Վլադիմիր Սոլովյով (այլ կիրառումներ)
Վլադիմիր Ռուդոլֆի Սոլովյով (ռուս.՝ Влади́мир Рудо́льфович Соловьёв, ծնվ.՝ 1963 հոկտեմբերի 20, Մոսկվա), ռուսաստանյան ժուռնալիստ, հեռուստա- և ռադիովարող, հրապարակախոս, երգիչ և հասարակական գործիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի հրեական հանձնաժողովի նախագահության անդամ[1]:
Կենսագրություն [խմբագրել]
Վլադիմիր Սոլովյովը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում՝ հրեական ընտանիքում: Հայրը՝ Ռուդոլֆ Նաումի Սոլովյով (Մենինսկովսկի), մայրը՝ Իննա Սոլոմոնի Սոլովյովա (Շապիրո)[2]:
Դպրոցական առաջին տարին Վլադիմիրը անց է կացրել Մոսկվայի թիվ 72 դպրոցում: Երկրորդ դասարանից սովորել է էլիտար թիվ 27 հատուկ դպրոցում մի շարք առարկաների անգլերեն ուսուցումով, որտեղ սովորել են ԽՄԿԿ ԿԿ անդամների, դիվանագետների երեխաները և թոռները (այժմ՝ անգլերենի խորացված ուսուցումով թիվ 1232 միջնակարգ դպրոց)[3]:
Զբաղվել է ֆուտբոլով և կարատեով:
1980 թվականին ընդունվել է և 1986-ին կարմիր դիպլոմով ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը:
Ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտուրան: Պաշտպանել է «Նոր նյութերի արդատրության հիմնականա տենդենցները և արդյունավետության գործոները և դրանց օգտագործումը ԱՄՆ-ի և Ճապոնիայի արդյունաբերոթյունում» թեմայով դիսերտացիան և ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը:
Մինչև 1990 թվականը ֆիզիկա, մաթեմատիկա և աստղագիտություն է դասավանդել թիվ 27 դպրոցում, որտեղ որ ժամանակին սովորել է:
1990-ից Ալաբամա նահանգի համալսարանում տնտեսագիտություն է դասավանդում:
1992 թվականին Ռուսաստան է վերադարձել, սկսեց զբաղվել բիզնեսով, և ըստ իր խոսքերը գործարաններ է ունեցել Ռուսաստանում և Ֆիլիպիններում, որտեղ 1990-ականներին դիսկոտեկի սարքավորումներ էին արտադրում և վաճառում ամբողջ աշխարհով: Մոսկվայում ունեցել է աշխատանքի տեղավորման գործակալություն[4]:
1998 թվականի հուլիսի 10-ից[5] մինչև 2010 թվականի հուլիսը «Սերեբրյանի դոժդ» ռադիոկայանում վարել է «Սոխակի գեղգեղանքները» (վերջին եթերը տեղի է ունեցել հուլիսի 29-ին[6]): 2010 թվականի սեպտեմբերից «Վեստի-FM» ռադիոկայանում Աննա Շաֆրանի հետ վարում է «Ամբողջական կոնտակտ» ռադիոհաղորդումը:
Ֆուտբոլ է խաղում Ռուսաստանի հրեական հանձնաժողովի թիմում[7]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Ռուսաստանի հրեական հանձնաժողովի կառուցվածքը // ՌՀՀ պաշտոնական կայքը
- ↑ «Панорама TV» СПб, № 37 (894) 2010.
- ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedbio2005 - ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedkp - ↑ Վլադիմիր Սոլովյովը և Եկատերինա Շվեցովան տոնում են «Սոխակի գեղգեղանքները» հաղորդման ծննդյան օրը
- ↑ Վլադիմիր Սոլովյովը Moskva.fm կայքում
- ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedecho