Վլադիմիր Սոլովյով (փիլիսոփա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վլադիմիր Սոլովյովից)
Վլադիմիր Սերգեևիչ Սոլովյով (ռուս.՝ Влади́мир Серге́евич Соловьёв, 1853թ. հունվարի 16 (հունվարի 28), Մոսկվա — 1900թ. հուլիսի 31 (օգոստոսի 13), Ուզկոյե կալվածք, Մոսկվայի ուեզդ, Մոսկվայի գուբերնիա), ռուս փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ, Գիտությունների Կայսերական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1900)։ Կանգնած է 20-րդ դարասկզբի ռուսական հոգևոր վերածննդի ակունքներում։ Ազդեցություն է ունեցել Նիկոլայ Բերդիաևի, Սերգեյ Բուլգակովի, Սերգեյ և Եվգենի Տրուբեցկոյների, Պավել Ֆլորենսկու, Սեմյոն Ֆրանկի փիլիսոփայական հայացքների ձևավորման, ինչպես նաև բանաստեղծ–սիմվոլիստներ Անդրեյ Բելիյի և Ալեքսանդր Բլոկի ստեղծագործության վրա։
Դանիիլ Անդրեևի կարծիքով Սոլովյովը «միակ ռուս փիլիսոփան է, որն արժանի է այդ անվանը առանց որևէ վերապահման»[1]
Հիմնական կրոնա–փիլիսոփայական երկերը [խմբագրել]
- Զուտ գիտության փիլիսոփայական սկզբունքները (Философские начала цельного знания, 1877)
- Ընթերցումներ աստվածամարդկության մասին (Чтения о богочеловечестве, 1878)
- Վերացական սկզբունքների քննադատություն (Критика отвлеченных начал, 1880)
- Միջնադարյան աշխարհընկալման անկման մասին (Об упадке средневекового миросозерцания, 1891)
- Սիրո իմաստը (Смысл любви , 1894)
- Բարության արդարացումը (Оправдание добра, 1897)
- Երեք զրույց պատերազմի, առաջընթացի և համաշխարհային պատմության ավարտի մասին (Три разговора о войне, прогрессе и конце всемирной истории, 1900)