Վլադիմիր Սմիռնով (մաթեմատիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Սմիռնով (այլ կիրառումներ)
Վլադիմիր Սմիռնով
ռուս.՝ Владимир Иванович Смирнов
Դիմանկար
Ծնվել էմայիսի 29 (հունիսի 10), 1887
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 11, 1974(1974-02-11)[1][2] (86 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1910), Սանկտ Պետերբուրգի երկրորդ գիմնազիա (1907)[3], Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1909) և Սանկտ Պետերբուրգի համալսարան[4]
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1936) և պրոֆեսոր (1915)
Երկերspacetime triangle diagram technique?
Մասնագիտությունգիտնական, համալսարանի դասախոս, վիճակագրագետ և մաթեմատիկոս
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի առաջին դասական գիմնազիա, Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան[2], Տավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան[2], Սանկտ Պետերբուրգի համալսարան[5], Q4201776?, ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ և Faculty of Mechanics and Mathematics of Perm State National Research University?
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Vladimir Ivanovich Smirnov (mathematician) Վիքիպահեստում

Վլադիմիր Իվանովիչ Սմիռնով (ռուս.՝ Владимир Иванович Смирнов, մայիսի 29 (հունիսի 10), 1887, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 11, 1974(1974-02-11)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային մաթեմատիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1943), սոցիալիստական աշխատանքի հերոս (1967

Ավարտել է Պետերբուրգի համալսարանը 1910 թ., նույն համալսարանի պրոֆեսոր 1915 թվականից։ Հիմնական աշխատանքները վերաբերում են կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությանը, բազմարժեք անալիտիկ ֆունկցիաների ունիմորֆացում, ուղղելի փակագծերի վրա օրթոգոնալ բազմանդամների համակարգերի լրիվության ուսումնասիրություն, անալիտիկ ֆունկցիաների սահմանային արժեքների հետ կապված հարցեր։ Սերգեյ Սոբոլևի հետ համատեղ մի քանի արշխատանքներում մշակել է հարթ եզրով առաձգական միջավայրերում ալիքների տարածման տեսության մի քանի խնդիրների լուծման նոր մեթոդ։ Աշխատանքներ ունի մաթեմատիկայից, ֆիզիկայից։

«Բարձրագույն մաթեմատիկայի դասընթաց» (հ․ 1—5, 1924-1947, հայ․ հրտ․ հ․ 1—2, 1948-1952 աշխատության համար 1948 թվականին արժանացել է պետական մրցանակի։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 459
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սմիռնով (մաթեմատիկոս)» հոդվածին։