Վլադիմիր Չեռնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վլադիմիր Չեռնով, ռուս երգիչ։ Ծնվել է Ռուսաստանում, սովորել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում՝ Գեորգի Սելեսնևի և Գուգո Տիցի մոտ։ Այնուհետև, որպես մենակատար, նա միացել է Կիրովի օպերային Սանկտ Պետերբուրգում։ Նույն տարում նա շահել է Երկրորդ մրցանակին, և արժանացել Ժյուրիի հատուկ մրցանակին Գլինկայի անվան մրցույթում։

Չեռնովը շարունակել է ուսումը Լա Սկալա ակադեմիայում Ջուլիետա Սիմիոնատոյի մոտ։ Նա բրոնզե մեդալ է շահել Չայկովսկու անվան մրցույթում (Մոսկվա), երկրորդ մրցանակ, ինչպես նաև հատուկ Կառլո Գալետտի մրցանակը՝ ՙՎերդիի ձայներ՚ մրցույթում (Իտալիա)։ Հաջորդ տարի դարձել է Միրիմ Հելինի անվան վոկալ մրցույթի առաջին մրցանակակիր Հելսինկիում, որտեղ ստացել է նաև հատուկ Տիտո Գոբիի անվան մրցանակ։ Չեռնովը գլխավոր դերեր է կատարել Քովենթ գարդենում, Մետրոպոլիտեն օպերայում և Լա Սկալայում, նաև Բոսթոնի, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսքոյի, Չիկագոյի, Հռոմի, Վիեննայի, Զալցբուրգի, Փարիզի, Գլազգոյի օպերաներում։ Ելույթներ է ունեցել նաև Մյունխենի, Բեռլինի, Համբուրգի, Վերոնայի, Ցյուրիխի, Բարսելոնայի, Սիդնեյի և Տոկիոյի օպերաներում ու փառատոներում։ Որպես մենակատար արվեստագետ Չեռնովը համերգներով հանդես է եկել Վիգմոր դահլիճում և Լինքոլն կենտրոնում Նյու Յորքում, Վիեննայի Կոնցերտհաուզում, Լոս Անջելեսի, Ֆինլանդիայի Ազգային Օպերաներում։

Նրա երկացանկը նաև ընդգրկում է ռուս կոմպոզիտորների՝ Չայկովսկու, Բորոդինի, Գլինկայի, Ռախմանինովի, Արենսկու, Ռուբինշտեյնի, նաև գերմանացի հեղինակների (Շուբերտ, Բրամս, Մալեր) վոկալ ստեղծագործությունները։ Չեռնովը վոկալի պրոֆեսոր է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում։