Վլադիմիր Նազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Ռուբենի Նազարյան
Ծնվել է1932, մայիսի 10
ԾննդավայրԷջմիածին
Մահացել է2002, հունիսի 21 (70 տարեկանում)
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Վլադիմիր Ռուբենի Նազարյան (մայիսի 10, 1932(1932-05-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ և Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 2002(2002-06-21), Երևան, Հայաստան), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1988), Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1988-1990

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Նազարյանի հուշատախտակը Ավետ Ավետիսյան փողոցում, Երևան

1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1965 թվականից դասախոսել է ԵՊՀ-ում։ 1966-1969 թվականներին եղել է ՀՀ դատական փորձաքննությունների լաբորատորիայի տնօրեն, 1983-1988 թվականներին` ԵՊՀ պետական վարչական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ։ 1988-1990 թվականներին` ՀԽՍՀ դատախազ, 1995-2001 թվականներին` ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետ, 2001 թվականից` ՀՀ Սահմանադրական դատարանի գիտական կենտրոնի խորհրդական։ Մասնակցել է ՀՀ Սահմանադրության, քաղաքացիական և քաղաքացիական դատավարական օրենսգրքերի նախագծերի կազմման աշխատանքներին։
Աշխատությունները վերաբերում են պետական իրավունքի տեսության հարցերին[1][2][3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության սահմանադրության կոնցեպցիան, Ե., 1992:
  • Իրավաբանական անձինք, Ե., 1999 :
  • Очерки проблемы законодательной техники, Эшборн, 1999 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. ՀՀ դատախազություն, նախկին գլխավոր դատախազներ
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Նազարյան» հոդվածին։
Նախորդող
Սուրեն Օսիպյան
ՀԽՍՀ դատախազ
Վլադիմիր Նազարյան

1988-1990 թթ.
Հաջորդող
Արտավազդ Գևորգյան (որպես ՀՀ գլխավոր դատախազ)