Վլադիմիր Կոզլով
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Վլադիմիր Կոզլով Владимир Козлов |
|
| Ընդհանուր տեղեկություններ | |
|---|---|
| Իրական քաշ | 137 կգ |
| Իրական հասակ | 193 սմ |
| Ծննդյան թվական | ապրիլի 27, 1972 |
| Ծննդավայր | |
| Ապրելավայր | |
| Մարզիչ | Deep South Wrestling Ohio Valley Wrestling |
| Դեբյուտ | 2005թ. |
Օլեգ Ալեքսանդրովիչ Պրուդիուսը (ռուս.` Олег Александрович Прудиус, ուկր.` Олег Олександрович Прудіус, ծնվ.` ապրիլի 27, 1972թ.) ուկրինա-ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է, ով այժմ հանդես է գալիս ճապոնական IGF կոչվող պրոմմոշենում: Պրուդիուսը տիրապետում է նաև սամբո, ազատ ոճի ըմբշամարտ, ընդհանուր մենամարտեր, քիքբռնցքամարտ և ձյուդո մարտարվեստներին: Եղել է նաև պրոֆեսիոնալ ռեգբի և ամերիկյան ֆուտբոլ խաղացող:
Պրուդիուսը 2006թ.-ից մինչև 2011թ.-ը հանդես է եկել WWE ընկերությունում` Վլադիմիր Կոզլով (ռուս.` Владимир Козлов) ռինգային անվան ներքո: WWE-ում անցկացրած տարիներին 1 անգամ հաղթել է WWE թիմային չեմպիոնատը (իտալացի ըմբիշ Սանտինո Մարելայի հետ):