Վլադիմիր Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Դանիելյան
Ծնվել էմարտի 30, 1927(1927-03-30) (97 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Վլադիմիր Դանիելյան Վիքիդարանում

Վլադիմիր Գալուստի Դանիելյան (մարտի 30, 1927(1927-03-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, ՀՀ Գրողների միության անդամ 1978 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Դանիելյանը 1951 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը։ 1952 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում որպես ավագ խմբագիր։ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը 1968 թվականին բեմադրել է նրա «Ռոմեոն, Ջուլիետան և խավարը» դրաման (ըստ Յան Օտչենաշեկի համանուն վիպակի)[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանաչ լույսը վառվում է բոլոր խաչմերուկներում (նովելների ժողովածու), 1964 թ
  • Ջրաղացպանն ու թագավորը, 1971 թ
  • Մենք հրաշք ծնունդներ ենք (նովելների և պատմվածքների ժողովածու), 1976 թ

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Անիկստ Ալեքսանդր։ Շեքսպիր.- Երևան։ Հայաստան, 1988.- 398 էջ։
  • Գրին Ալեքսանդր։ Շողշողուն աշխարհ։ Ալիքների վրայով վազողը։ Վեպեր.- Երևան։ Սովետական գրող, 1985.- 447 էջ.- (Արկածային գրադարան)։
  • Դոդե Ալֆոնս։ Ջեկ.- Երևան։ Սովետական գրող, 1981.- 400 էջ։
  • Կնորե Ֆեոդոր։ Նավապետ Կրոկուս։ Հեքիաթ-վիպակ.- Երևան։ Հայպետհրատ, 1974.- 301 էջ։
  • Մամե Ալիխանե։ Կենաց ծով.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 31 էջ։
  • Նեմանի ափին.- Երևան։ Հայպետհրատ, 1956.- 136 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Պավլովա Տատյանա։ Կրոմվել.- Երևան։ Հայաստան, 1983.- 360 էջ։
  • Պոլոնսկի Գեորգի, Վորոնցովա Ելենա, Տենդրյակով Վլադիմիր։ Դպրոցական տարիներ։ Վիպակներ (Ժողովածու).- Երևան։ Սովետական գրող, 1978.- 272 էջ։ Վերատպությունը տե՛սԴպրոցական տարիներ։ Վիպակներ (Ժողովածու).- Երևան։ Լույս, 1986.- 220 էջ։
  • Չապլին Չարլզ։ Իմ կենսագրությունը.- Երևան։ Հայաստան, 1971.- 610 էջ։ Վերատպությունը տե՛ս Իմ կենսագրությունը.- Երևան։ Հայաստան, 1990.- 588 էջ։
  • Սյուսակու Էնդո։ Ծով և թույն.- Երևան։ Հայաստան, 1967.- 135 էջ։
  • Սքոթ Վալտեր։ Քվենտին Դորվարդ.- Երևան։ Հայաստան, 1972.- 538 էջ։
  • Օտչենաշեկ Յան։ Ռոմեոն, Ջուլիետան և խավարը.- Երևան։ Հայպետհրատ, 1964.- 132 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 135.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Դանիելյան» հոդվածին։