Վլադիմիր Աբրահամյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Աբրահամյան
Ծնվել էմայիսի 1, 1930(1930-05-01)
ԾննդավայրԼեռնային Ջագիր, Ադրբեջան
Վախճանվել էհունիսի 27, 2017(2017-06-27) (87 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, լրագրող և խմբագիր
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1953)
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԿոմունիստ և Գրական Ադրբեջան
Վլադիմիր Աբրահամյան Վիքիդարանում

Վլադիմիր Գուրգենի Աբրահամյան (մայիսի 1, 1930(1930-05-01), Լեռնային Ջագիր, Ադրբեջան - հունիսի 27, 2017(2017-06-27)), հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1958 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Աբրահամյանը ծնվել է Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում։ 1953 թվականին ավարտել է Ադրբեջանի Վ. Լ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Նույն թվականից էլ աշխատանքի է անցել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) օրաթերթի խմբագրությունում, սկզբում որպես գրական աշխատող, 1965-1981 թվականներին՝ գրականության և արվեստի բաժնի վարիչ։ 1981 թվականից «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագիրն է եղել։ Ադրբեջաներեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ես իջել եմ լեռներից» բանաստեղծությունների ժողովածուն (Բաքու, 1975)[1]։

Վ. Աբրահամյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բողբոջներ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1959, 80 էջ։
  • Սարի շուշաններ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1963, 64 էջ։
  • Կարոտ և կանչեր (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1966, 64 էջ։
  • Ես իջել եմ լեռներից (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1968, 104 էջ։
  • Ուրցի բույրը (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1972, 96 էջ։
  • Յոթ ծիածան (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1976, 216 էջ։
  • Աստղ լուսո (բանաստեղծություններ), Բաքու, «Յազըչը», 1983, 248 էջ։

Վ. Աբրահամյանի կատարած թարգմանությունները (ադրբեջաներենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Վագիֆ, Հատընտիր։ Ղոշմաներ, գազելներ, մուխամմազներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Հայաստան», 1970, 151 էջ։
  • Աշուղ Ալեսկեր, Երգեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Հայաստան», 1972, 107 էջ։
  • Նաբի Խազրի, Հովիտներ (բանաստեղծություններ և պոեմներ, որոնց մի մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Հայաստան», 1974, 135 էջ։
  • Սուլեյման Ռուստամ, Չինարի (բանաստեղծությունների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Հայաստան», 1976, 159 էջ։
  • Սամեդ Վուրղուն, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Հայաստան», 1976, 123 էջ։
  • Եղբայրական ձայներ։ Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու (մի մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Լույս», 1978, 294 էջ։
  • Խազարի երգը (ադրբեջանական պոեզիա), Բաքու, «Յազըչը», 1979, 136 էջ։
  • Խազարի երգը (ադրբեջանական պոեզիա, գրքի մեջ մտնող Մամեդ Ռահիմի, Կասում Կասումզադեի, Սոհրաբ Թահիրի, Այազ Վաֆալու բանաստեղծությունները թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Սովետական գրող», 1982։
  • Միրվարիդ Դիլբազի, Հայաստանը սրտիս մեջ (բանաստեղծությունների ժողովածու, որի հիմնական մասը թարգմանել է Վլ. Աբրահամյանը), Երևան, «Սովետական գրող», 1984, 40 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 20-21.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]