Վլադիմիր Աղաբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Աղաբեկով
Ծնվել է1940
Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա
ԱնդամակցությունԲելառուսի գիտությունների ազգային ակադեմիա և ՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԱկադեմիկոս Մ. Դ. Միլիոնշչիկովի անվան Գրոզնիի պետական նաֆթային տեխնիկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1981)
Պարգևներ
Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ Երախտագիտության մեդալ
և Բելառուսի գիտության վաստակավոր գործիչ

Վլադիմիր Ենոքի Աղաբեկով (1940, Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկական քիմիայի բնագավառի գիտնական, Բելառուսի ԳԱԱ նոր նյութերի քիմիայի ինստիտուտի տնօրեն, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, քիմիական գիտությունների դոկտոր։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Աղաբեկովի ընտանիքը սերում է Լեռնային Ղարաբաղից։ Հայրը՝ Ենոք Գրիգորի Աղաբեկովը, ծնվել է 1907 թվականի Լեռնային Ղարաբաղի Կարմիր Գյուռտ գյուղում։ 1921 թվականից նրա ընտանիքը բնակություն է հաստատել Գրոզնիում։ Մայրը՝ Լուսիկ Սարուխանի Աղաբեկովան (Սարգիսյանց), ծնվել է 1910 թվականին Լեռնային Ղարաբաղի Ներքին Սեզնեք գյուղում։ Աղաբեկովների ընտանիքը ունեցել է 5 երեխա (Վլադիմիրը ամենակրտսերն է)։ Հետպատերազմյան տարիներին Աղաբեկովի հայրը Գրոզնիում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին Գրոզնու նավթային ինստիտուտի քիմիական-տեխնիկական ֆակուլտետն ավարտելուց հետո Վլադիմիր Աղաբեկովը գործուղվել է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկա-օրգանական քիմիայի ինստիտուտ՝ որպես հայցվոր-հետազոտող։ 1965 թվականից մինչև 1968 թվականը նա սովորել է ասպիրանտուրայում ԲՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ն. Ի. Միցկևիչի և պրոֆեսոր Ե. Տ. Դենիսովի (ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, քաղաք Չեռնոգոլովկա) ղեկավարությամբ, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (1969 թվական)[1]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականից ավագ գիտական աշխատող է։ Վլադիմիր Աղաբեկովի բազմակողմանի գիտական և գիտակազմակերպչական գործունեությունը սերտորեն կապված է Ֆիզիկաօրգանական քիմիայի ինստիտուտի հետ (ИФОХ)։ 1981 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1987 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1996 թվականին նա ընտրվել է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 2003 թվականին՝ ակադեմիկոս։ 1985 թվականից Վ. Ե. Աղաբեկովն աշխատել է ֆիզիկաօրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, իսկ 1988 թվականից՝ նույն ինստիտուտի «Կինետիկայի և ռեակցիոնունակություն» բաժնի վարիչ։ Այստեղ նրա ղեկավարությամբ ստեղծվել է նոր գիտական ուղղություն երկչափ համակարգերում քիմիական ռեակցիաների կարգավորման սկզբունքների մշակման համար։ 1998 թվականի հոկտեմբերին Բելառուսի ԳԱԱ նախագահությունը որոշեց ստեղծել նոր նյութերի քիմիայի ինստիտուտ (ИХНМ)։ Ինստիտուտի տնօրեն ընտրվեց Վ. Ե. Աղաբեկովը։ Նրա առաջարկությամբ ձևավորվեցին ինստիտուտի գործունեության հիմնական գիտական ուղղությունները՝ միավորելով ֆիզիկաքիմիական և օրգանական գիտական ենթակառուցվածքների հիմնարար և կիրառական հետազոտությունները՝ Բելառուսի Հանրապետությունում զարգացնել փոքրածավալ քիմիան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երախտագիտության մեդալ, 2020[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

greenstone.flib.sci.am