Վլադիմիր Աթանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Աթանյան
Ծնվել էմայիսի 4, 1940(1940-05-04)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 5, 2024(2024-02-05)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԶավակներԱրմեն Աթանյան

Վլադիմիր Գուրգենի Աթանյան (մայիսի 4, 1940(1940-05-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 5, 2024(2024-02-05)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), հայ խեցեգործ, ձևավորող, նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985Պրոֆեսոր (1990

Քանդակագործ, նկարիչ Արմեն Աթանյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Մասնակցել է ավելի քան 180 ցուցահանդեսների Երևանում, Մոսկվայում, Ռիգայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում։

Աշխատանքները գտնվում են Ֆրանսիայի, Իտալիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Լիբանանի, Գերմանիայի, Թունիսի, Բելգիայի և ԱՄՆ թանգարաններում։ 1992 թվականին Լոս Անջելեսում ստեղծել է «Աթանյան արվեստի կենտրոն»[3]։

2015 թվականին ծննդյան 75-ամյա հոբելյանին պարգևատրվել է Սուրբ Սահակ-Սուրբ Մաշտոց մեդալով[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է հասարակական շենքերի ներքին ձևավորումների (խճանկարներ, խեցեգործական հարթաքանդակներ, գոբելեններ և այլն)

  • «Էրեբունի-Երևան» հարթաքանդակ (Երևան, 1975)
  • Ստեղծագործություններ Երևանի «Դվին» (1978, ՀՀ պետական մրցանակ, 1979), «Անի» (1986) հյուրանոցներում
  • Խեցեգործական հարթաքանդակ Մոսկվա կինոթատրոնում (1985-1986)
  • «Թարգմանչաց տոն» (որմնանկարի էսքիզ, 1982, Երևան)
  • «Վարդ» (շատրվան, 1980-1981, Երևան)
  • «12 եղանակ» (խճանկար, 1983, Երևան)
  • «Հաղթանակ» (հարթաքանդակ, 1984-1985, Երևան)

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1987), Լոս Անջելեսում (1999, 2000)։

2010 «Վլադիմիր Աթանյան, արվեստը և կյանքը» ալբոմ[5]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանը
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանը
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Professor Vladimir Atanian Honored». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  5. Գլենդելի Պասիֆիկ Համայնքային Կենտրոնում կայացել է անվանի գեղանկարիչ Վլադիմիր Աթանյանի հոբելյանական երեկոն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]