Վիքիփեդիա:WikiProject Ականավոր հայ/Սյունյակի արխիվ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այստեղ տեղադրվում են Գլխավոր էջում «Շաբաթվա ականավոր հայը» սյունյակի անցյալ թողարկումները։
[խմբագրել] Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869 - Մարտ 23, 1923)՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։
[խմբագրել] Հովհաննես Բաղրամյան
Հովհաննես Բաղրամյան (1897-1982), ԽՍՀՄ նշանավոր զորահրամանատար, պաշտպանության փոխնախարար, մարշալ։ Հայրենական Պատերազմի գլխավոր հրամանատարներից մեկն էր։ ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի III, Սուվորովի II և Կուտուզովի շքանշաններով։
[խմբագրել] Վիլյամ Սարոյանը
Վիլյամ Արմենակի Սարոյանը (անգ.՝ William Saroyan, 1908 - 1981) ամերիկահայ գրող է: Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Նրա ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի մշակութային ավանդույթների ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը: