Վիքիփեդիա:Ջնջման կանոնակարգ
| Քննարկման էջեր |
|
|
Վիքիփեդիայի Ջնջման կանոնակարգը նկարագրում է այն ընթացակարգը, որով հեռացվում են Վիքիփեդիայի նվազագյուն չափանիշներին չհամապատասխանող էջերը (հոդվածներ, կատեգորիաներ, կաղապարներ և մեդիաֆայլեր)։ Կանոնակարգը նախատեսում է ջնջման երկու ընթացակարգ. համաձայնեցված ջնջում, որի դեպքում ջնջման որոշում է կայացվում առանձին քննարկման արդյունքում, և արագ ջնջում, որի դեպքում էջն անմիջապես հեռացվում է ադմինի կողմից։
Այն հոդվածները, որոնք ունեն անհեթեթ բովանդակություն կամ բոլորովին դատարկ են, կարող են անմիջապես ջնջվել։ Մյուս դեպքերում, հոդվածները ջնջվում են Վիքիփեդիայի համայնքի համաձայնությամբ։
[խմբագրել] Համաձայնեցված ջնջում
Ցանկացած մասնակից, ով գտնում է, որ որևէ էջ չի համապատասխանում Վիքիփեդիայի պահանջներին, կարող է ներկայացնել ջնջման առաջարկ։ Այդ դեպքում նա այդ էջում տեղադրվում է {{ջնջել|պատճառը}} կաղապարը և ջնջման փաստարկները տեղադրում է ՎՓ:ՋԵՀ քննարկման էջում:
Հոդվածը կարող է ջնջվել հետևյալ դեպքերում.
- Հանրագիտական նշանակություն չունեցող բովանդակություն,
- Ոչ չեզոք տեսանկյուն. գովազդային կամ քարոզչական բնույթ ունեցող բովանդակություն,
- Ոչ հավաստի տեղեկություններ, աղբյուրների բացակայություն,
- Չափազանց կարճ բովանդակություն (տեղադրվում է {{կարճ էջ}} կաղապարը),
- Մեծ մասամբ ոչ հայերեն կամ ոչ հայատառ բովանդակություն,
- Մեծ մասամբ վատ, անհասկանալի թարգմանություն,
- Ոչ պիտանի կամ ոչ նպատակահարմար կաղապարներ, կատեգորիաներ և ֆայլեր։
[խմբագրել] Արագ ջնջում
Այլ դեպքերում, նախապես քննարկելը և համաձայնության գալն անհրաժեշտ չեն։ Այդ դեպքերում էջում պետք է տեղադրել արագ ջնջման պիտակը ({{արագ ջնջել|պատճառը}}), որից սովորաբար կարճ ժամանակ անց էջը կջնջվի ադմիններից մեկի կողմից։
Արագ ջնջման պատճառ կարող են հանդիսանալ հետևյալ դեպքերը.
- վանդալություն, անհեթեթ բովանդակություն ունեցող կամ դատարկ էջեր,
- ոչ ազատ բովանդակության աղբյուրներից «պատճենված-փակցված» տեքստերը (տե՛ս Վիքիփեդիա:Պատճենել-փակցնել),
- Ոչ յունիկոդային (արմսկի ստանդարտի) դասավորությամբ գրված էջեր,
- Ոչ հայերեն կամ ոչ հայատառ բովանդակություն,
- Մեքենայական թարգմանություն,
- Տառասխալով կամ այլ կերպ սխալ անվանմամբ վերահղումներ (եթե բովանդակությունը փոխադրված է),
- Չօգտագործվող կամ կրկնակօրինակղ կաղապարներ, կատեգորիաներ և ֆայլեր (օրինակ Վիքիպահեստից պատճենված պատկերներ)։
[խմբագրել] Ջնջված էջի վերականգնում
Ջնջված էջը կարող են վերականգնել միայն ադմինները։ Այն մասնակիցները, որոնք համաձայն չեն արդեն կատարված ջնջման փաստի հետ, կարող են ադմիններին խնդրել վերականգնել ջնջված էջը (դիմում կարելի է ներկայացնել Վիքիփեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակում)։