Վիքիփեդիա:Ընթացիկ իրադարձություններ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
Այս էջում համառոտ գրանցվում են հայերեն Վիքիփեդիայի զարգացման ընթացքում տեղի ունեցած հիշարժան փաստերը։ Խնդրում ենք ավելացնել ընթացիկ իրադարձությունների մասին փաստեր՝ արձանագրելով այս վիքինախագծի պատմությունը։ Ժամանակագրական կարգը պահպանելու համար՝ ավելացրեք նոր փաստերը էջի վերևից։
[խմբագրել] Հոկտեմբերի 18, 2009
Xelgen-ը, Beko-ն, Chaojoker-ը և Ֆետային դարձան հայերեն վիքիփեդիայի ադմինիստրատորներ հանրության միաձայն քվեարկությամբ։ Այս պատմական իրադարձությամբ ադմինիստրատորների անձնակազմը եռապատկվեց (2->6), ինչը ավելի նպաստավոր կլինի նախագծի շարունակական կենսունակությանը։
[խմբագրել] Ապրիլի 17-19, 2009
Երևանում անցկացված ԲարՔեմփ IT, Internet, New Media բաց, ոչ-ֆորմալ կոնֆերանսում մասնակից Xelgen-ը ներկայացրեց պրեզենտացիա Վիքիփեդիայի մասին՝ ստեղծման և ծավալման պատմությունը, տարբեր լեզուներով Վիքիփեդիաների համեմատությունը : Պրեզենտացիայի ընթացքում ցուցադրվեց ինչպես հոդված ստեղծել Վիքիփեդիայում:
[խմբագրել] Մարտ―Ապրիլ, 2009
Էջերի կատեգորավորման ընդհանուր համակարգի համալրում Beko մասնակցի կողմից։