Վիքիպեդիա:Գիտեի՞ք որ/Հաջորդ թողարկման պատրաստում
Արխիվ |
---|
Այս էջում տեղադրվում են փաստեր Գլխավոր էջի Գիտեի՞ք որ նախագծի համար։ Այստեղ կարող եք համարձակ տեղադրել այն, ինչ կհամարեք հետաքրքիր մեր Վիքիպեդիայի էջերում։ Նախագիծը Գլխավոր էջում թարմացվում է շաբաթը մեկ։
Պահանջներ առաջարկվող փաստերին[խմբագրել կոդը]
- Փաստը պետք է լինի բավականին ոչ պարզունակ, հետաքրքիր և նշանակալի։
- Փաստը պետք է վերցված լինի հայերեն Վիքիպեդիայի հոդվածներից։
- Ըստ էության ցանկացած հետաքրքիր փաստ որոշակի հոդվածի հղում է, այնպես որ գլխավոր հղումը պետք է ուղղորդի դեպի առնվազն միջին չափերի հոդված, այլ ոչ թե կիսատ-պռատ կամ միայն երկու բառով նկարագրության։
- Հոդվածը պետք է փաստը հաստատող հեղինակավոր աղբյուրների հղումներ ունենա։
- Խորհուրդ չի տրվում տեղադրել վիճելի «փաստեր»։ Ծայրագույն դեպքում կարելի է գրել «ըստ վարկածի», «կա կարծիք» և այլն։ Ցանկալի չէ տեղադրել նյութեր, որոնք խմբագրական պատերազմների առիթ կհանդիսանան։
- Չի կարելի տեղադրել փաստեր, որոնք երևակայության, կամայական ենթադրությունների արդյունք են կամ հիմնված են բառախաղի վրա։
Թողարկում[խմբագրել կոդը]
- Թողարկման մոտավոր ծավալը պետք է 6-8 փաստի և 1-2 լուսանկարի սահմանում լինի, լուսանկարի հոդվածը տեքստի մեջ պետք է մյուս հղումներից առանձնանա թավատառ տառատեսակով։ Ըստ հնարավորի հոդվածները, որոնցից ներկայացված են փաստերը, պետք է լինեն գիտելիքների տարբեր ոլորտներից, որ ընթերցողի մոտ պատրանք չստեղծեն, թե Վիքիպեդիան նյութերի մեկ շրջանի է անդրադառնում։
- Առաջարկվող նյութերը կջնջվեն գլխավոր էջի կաղապարում տեղադրվելուց հետո, մնացած նյութը մեկ ամիս անց։ Պայմաններին չհամապատասխանող նյութը ջնջվում է
գծով, <s>այսպես</s>։ Բողոքարկումները քննարկման էջում։
Նոր տեղեկություններ[խմբագրել կոդը]
- ...1980 թվականի Բոստոնի մարաթոնում կանանց մրցավազքում «հաղթել է» քաղաքի մետրոն։
- ... Մյանմայի միակ հայկական եկեղեցին (լուսանկարում) ստիպված էին վերաօծել ինքնակոչ քահանայի պատճառով։
- ...կենդանիների նոր տեսակը (լուսանկարում) գիտնականները փնտրել են համացանցում։
- ...բրիտանացի Էդ Սթաֆորդն առաջինն է եղել, ով քայլել է Ամազոնի ակունքից մինչև նրա գետաբերանը. ավելի քան երկու տարում՝ 859 օրում, նա անցել է 6400 կմ։
- ...Անտարկտիդայում ևս մարդիկ են ծնվում, և նրանցից առաջինն այս արգենտինացին է։
- ...Գունդ (Նյու Յորք)
- ...Ռետինե բադիկ (քանդակ)
- ... որոշ ծիծեռնակներ (լուսանկարում) իրենց բները ծեփում են շշի ձևով, իսկ վտանգի դեպքում կարող են մլավել։
- ...երկվորյակների ամենամյա համագումարը տեղի է ունենում նմանատիպ անվանումով քաղաքում։
- ․․․Չանդրե Օրամ
- ․․․դիրիժորական փայտիկի նախնին դարձել է հայտնի կոմպոզիտորի մահվան պատճառ։
- ․․․Ջեք Բլեք (առնետորս)
- ․․․Հասարակական տրանսպորտից ինքնուրույն օգտվող կենդանիներ
- ․․․դեպի ծով ելք չունեցող երկիրն էլ կարող է ունենալ ծովային մեծ նավատորմ։
- ․․․Բրեմենյան դիտահոր
- ․․․Ամերիկայի Միացյալ Նահանգները, նախքան ատոմային ռումբերը, ճապոնացիների գլխին դդումներ է լցրել (լուսանկարում)։
- ...Ուրախ երկաթե ձուկ
- ...Հուվեր (փոկ)