Վիքիպեդիա:Վիքիկոնֆերանս Երևան 2013/Ելույթների հայտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Go! to English version
Go! to English version
Առաջին Վիքիկոնֆերանսը՝ 2012 թ․

Վիքիկոնֆերանս Երևան 2013֊ին վիքի-նախագծերի ու տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ հետաքրքիր մտահղացումներ, գաղափարներ ու ծրագրեր՝ ներկայացնել ցանկացողները կարող էին ելույթների հայտեր ներկայացնել մինչև ս․թ․ հուլիսի 31-ը։

Այժմ ելույթների հայտեր այլևս չեն ընդունվում։ Հայտեր ներկայացրած անձինք մինչև օգոստոսի 15֊ը կստանան պատասխան իրենց մասնակցության վերաբերյալ։

Կարևոր ժամկետներ

  • մասնակցության հայտերի ընդումնան մեկնարկ - հունիսի 1, 2013
  • մասնակցության հայտերի վերջնաժամկետ - հուլիսի 31, 2013
  • ընտրված հայտերի մասին ծանուցում - օգոստոսի 15, 2013
  • կոնֆերանսի օրերը - հոկտոմբերի 5 և 6, 2013

Ձևաչափ

Կոնֆերանսին կարելի է մասնակցել հետևյալ ձևաչափերով․

  • կարճ ելույթ (15 րոպե տևողությամբ)
  • երկար ելույթ (25 րոպե տևողությամբ)
  • վորքշոփ

Թեմատիկ ուղղություն

Հայտեր կարելի է ներկայացնել հետևյալ թեմատիկ ուղղություններով․

Պրեզենտացիաներ


Վիքի-մշակույթ և վիքի-համայնք

Օրինակներ՝ Հայերեն Վիքիպեդիան, վերջին տարվա ձեռքբերումները, Ի՞նչ է վիքի-մշակույթը, այս մշակույթը կրողները

Բովանդակություն և զարգացում

Օրինակներ՝ Տպագիր նյութերի թվայնացումը, Հայկական Սովետական Հանրագիտարանի նյութերի օգտագործումը, Վիքիպեդիայի հավաստիությունը, Այլ երկրների հետ համագործակցության նախագծեր, Խմբագրումների ավտոմատացում

Մշակութային և կրթական տարածում

Օրինակներ՝ Վիքի-տեխնոլոգիաները կրթական համակարգում, ԳԼԱՄ նախագծեր (Պատկերասրահներ, գրադարաններ, արխիվներ և թանգարաններ), Վիքին սիրում է հուշարձաններ

Վորքշոփեր

Օրինակներ՝

  • Ընդհանուր ծանոթություն խմբագրման հետ
  • ՀՏՀ (Հաճախ տրվող հարցեր)
  • Պատկերների բեռնում
  • ԳԼԱՄ կլոր սեղան
  • Ավտոմատացում (բոտեր)

Մասնակցության հայտը

Մասնակցության հայտը պետք է ներառի`

  1. Մասնակցի համառոտ բնութագիր,
  2. Կոնտակտային տվյալներ։
  3. Մասնակցի կողմից ներկայացվելիք նյութի նկարագիր,