Վիքիպեդիա:Վատ մտքեր հոդվածներ գրելու համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱ ՎՊ:ՎՄՀՀ

Ստորև ներկայացված է հոդվածների գաղափարների ցուցակ, որը հաճախ հայտնվում է ջնջման ենթակա հոդվածների շարքում։ Խնդրում ենք լավ մտածել մինչ հետևյալ թեմաների վերաբերյալ հոդվածներ տեղադրելը։

  1. Մի՛ տեղադրեք հոդված Ձեր կամ Ձեր կազմակերպության մասին, ներառյալ ցանկացած խմբակ, որտեղ Դուք անդամագրված եք կամ աշխատում եք։ (տե՛ս Վիքիպեդիա:Շահերի բախում)։ Վիքիպեդիան Ձեր հիանալի աշխատանքի մասին պատմելու համար չէ։ Ձեր մասին հոդվածի առկայությունը դեռևս հպարտանալու առիթ չէ։
  2. Մի՛ տեղադրեք հոդված փողոցի մասին, որտեղ Դուք ապրում եք (եթե այն չի համապատասխանում նշանակալիության չափանիշներին։
  3. Մի՛ տեղադրեք արդեն գոյություն ունեցող թեմայի շուրջ երկրորդ հոդված, որովհետև իհարկե Դուք կարող եք պարզապես խմբագրել արդեն գոյություն ունեցող հոդվածը։ Սեղմե՛ք Փնտրել կոճակը այն գտնելու համար։
  4. Մի՛ տեղադրեք հոդված Ձեր հանրակացարանի մասին (եթե այն ամբողջ աշխարհին հայտնի չէ)։
  5. Մի՛ տեղադրեք հոդված Ձեր ակումբի, կազմակերպության, համայնքի կամ ցանկացած դպրոցի/քոլեջի խմբակի մասին (եթե այն հայտնի չէ կամ չի հավաստեցվում անկախ աղբյուրների կողմից)։
  6. Մի՛ տեղադրեք հոդված գաղտնի կազմակերպությունների մասին, ինչպես նաև այլ գաղտնի տեղեկություն, որն առաջին անգամ է բարձրաձայնվում։ (Տես՝ Վիքիպեդիա:Ոչ սկզբնական հետազոտություն)
  7. Մի՛ տեղադրեք նյութ, որի մասին անգամ մեկ ամբողջական նախադասություն չեք գրելու։
  8. Մի՛ տեղադրեք նյութ, որը պարունակում է քչերին հետաքրքրիր մանրամասներ։
  9. Մի՛ տեղադրեք նյութեր, որոնք ենթակա չեն ուսումնասիրության, կամ որոնց տեղեկությունը հասկանալի է միայն այլ նյութերի ուսումնասիրության դեպքում։
  10. Մի՛ տեղադրեք նյութեր, որոնք գրված են ծայրահեղ զգացմունքային վիճակում, թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ և արտացոլում են Ձեր սուբյեկտիվ կարծիքը։ (Տե՛ս Վիքիպեդիա:Վիքիպեդիան բլոգ չէ)
  11. Մի՛ տեղադրեք նոր հոդված արդեն գոյություն ունեցող հոդվածը լրացնելու նպատաակով, որը ըստ Ձեզ բավական համոզիչ չէր։
  12. Մի՛ տեղադրեք այնպիսի նյութեր, որոնց իսկությունը կհաստատվի միայն բնօրինակին անդրադառնալու դեպքում, լինի դա ֆիլմ, ձայնագրություն թե նկար։ Դուք դիտե՞լ եք «Աստղային արշավ» (Star Trek) բազմասերիալ ֆիլմի յուրաքանչյուր դրվագը, մինչ սերիալում վաղաժամ մահացած սևահեր կարմիր շապիկավորների մասին որևէ տեղեկություն տալը։ Գուցե դաքեզ «Ալֆա հիշողությունում» (Memory Alpha) Վիքիաստղի արժանի դարձնի, բայց ավելի շուտ Ձեր հոդվածը կհայտնվի ջնջման ենթակա հոդվածների շարքում։
  13. Մի՛ տեղադրեք դպրոցում գործած Ձեր սխրագործությունների մասին հոդված։
  14. Մի՛ տեղադրեք Ձեր ամփոփագիրը (ռեզյումեն)։
  15. Մի՛ տեղադրեք հոդված, որի նպատակն է հայտարարել ինչ որ մեկի «հզոր», «թույն» կամ կենդանի լեգենդ լինելը։
  16. Մի՛ տեղադրեք հոդված, որի նպատակն է միայն հայտարարել ինչ որ մեկի համասեռահակ, կին կամ տղամարդ, ամուսնացած կամ բաժանված լինելը։ Այլ կերպ ասած, մի՛ պատմեք բրազիլական սերիալներ։
  17. Մի՛ տեղադրեք հոդված Ձեր կյանքի անհաջող միջադեպերի մասին,որտեղ վիրավորել կամ նսեմացրել են Ձեր անձը։ Այդպիսի հոդվածներ կարելի է գրել, բայց ոչ ծայրահեղ բարկացած վիճակում։ Վիքիպեդիան Ձեր վիրավորված արժանապատվության մասին պատմելու համար չէ։

Տե՛ս նաև:[խմբագրել]