Վիքիպեդիա:Նախագիծ 10.000 հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
պատկեր 1. Տառադարձումը Էքսել ծրագրում
պատկեր 2. Տվյալների մուտքագրումը Էքսել ծրագրում
պատկեր 3. Օրինակ, թե ինչպես է CONCATENATE բանաձևը տվյալների աղյուսակից ստեղծում հոդվածներ

40%

   

10.000 հոդված նախագծի նպատակն է համեմատաբար կարճ ժամանակում ստեղծել 10.000 անավարտ հոդված տարբեր երկրների բնակավայրերի վերաբերյալ։ Նախագծի պիլոտային փուլը, որի ընթացքում ստեղծվել է 2.326 հոդված (Ռոստովի մարզի բոլոր գյուղերը), իրականացվել է հաջողությամբ, այժմ մի քանի մասնակիցներ աշխատում են ԱՄՆ շրջանների վերաբերյալ հոդվածն ստեղծելու աշխատանքներով (ընդանուր առմամբ 3.131)։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել կոդը]

Նախագծի հիմնական գաղափարն է ստեղծել տվյալների բազա (աղյուսակ)։ Որոշակի կաղապարների օգնությամբ այս տվյալները ավտոմատ կերպով վերածվում են հոդվածների, որոնք մնում է միայն փոխադրել Վիքիպեդիա։ Այս եղանակով կարելի է նույնանման բովանդակություն ունեցող հոդվածներ ստեղծման անհամեմատ ավելի քիչ ժամանակ ծախսելով։ Տվյալների բազա ստեղծելու համար կարելի է օգտագործել Էքսել ծրագիրը (տես պատկեր 1 և 2)։ Օգտագործելով CONCATENATE բանաձևը կարելի է աղյուսակի տվյալները միացնել իրար մեկ վանդակի մեջ՝ Վիքիպեդիայի սինտաքսիսին համապատասխան ձևով։

Աշխատանքային փուլերը[խմբագրել կոդը]

Աշխատանքը հիմնականում բաղկացած է երեք փուլից։

ա) Տվյալների մուտքագրում. սա երբեմն նշանակում է տվյալները հատ-առ-հատ մուտքագրել այլ լեզվով հոդվածներից, այլ դեպքերում բավարար է պատճենել որևէ աղյուսակ ինչ-որ հոդվածից կամ կայքից (օրինակ այս հոդվածի աղյուսակը բավական կարող է լինել մի քանի րոպեի ընթացքում 254 հոդված ստեղծելու համար)

բ) Տառադարձում. այնուհետև պետք է տառադարձել օտար տեղանունները, որոշ դեպքերում նաև թարգմանել որոշ այլ տվյալներ։ Տառադարձելուց պետք է օգտագործել աշխարհագրական տեղանունների բառարան և հետևել տվյալ լեզվից տառադարձման հաստատված ուղեցույցերից։

գ) Ելքային տվյալներ ստեղծում. այս փուլում որոշ շաբլոնների կամ բանաձևերի օգնությամբ տվյալների աղյուսակը վերածվում է հոդվածների։ Մնում է միայն այս հոդվածները փոխադրել Վիքիպեդիա։

Հետաքրքրված մասնակիցներ[խմբագրել կոդը]

լրացրեց ձեր անունն այստեղ, եթե ցանկություն ունեք մասնակցել

  1. Vacio
  2. Pandukht (կարող է մասնակցել միայն հունվարի 25-ից հետո)
  3. GeoO
  4. Beko
  5. SusikMkr (հունվարի 10-ից հետո)
  6. Narek75
  7. Aram-van (մինչև հունվարի 9-ը, օրական է մինչև 3 ժամ)
  8. Lilitik22 (հունվարի 6-ին և 7-ին, այնուհետև՝ որքան ժամանակը ների)
  9. ERJANIK (հունվարի 6-ին, 7-ին, 8-ին օրական 3-4 ժամ, բայց դրանից հետո մոտ 1 ամիս դադարով, իսկ դրանից հետո ըստ իմ ժամանակի)
  10. Hayk S {Հնարավորինս կօգնեմ, միայն թե ժամանակ, դրան գումարած հավես լինի}
  11. Vadgt (փետրվարի 16-ից հետո)