Վիքիպեդիա:ՀՍՀ հոդվածների վիքիֆիկացում/Ուղեցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


  ՀՍՀ հոդվածների վիքիֆիկացում   Ցանկեր   Ուղեցույց   Կաղապարներ   Մասնակիցներ   Ստուգված հոդվածներ  

Վիքիֆիկացումից առաջ[խմբագրել կոդը]

  • Հարկավոր է ցուցակում հոդվածն ընտրել և կողքը ստորագրել։

Վիքիֆիկացում[խմբագրել կոդը]

Խորհրդային գաղափարախոսություն[խմբագրել կոդը]

  • Խորհրդային գաղափարախոսական նյութերը հեռացնել կամ հնարավորինս վերաշարադրել չեզոք տեսակետից։ ՀՍՀ-ում շատ դեպքեր նշված են ներկա ժամանակով, դրանք սարքել անցյալ ժամանակով։

Կապել այլ լեզուների հետ[խմբագրել կոդը]

  • Հարկավոր է ստուգել կապը այլ լեզուների հետ և վիքիդատայում ավելացնել հայերեն Վիքիպեդիայի հոդվածի անունը։

Թերի տարեթվեր[խմբագրել կոդը]

  • Մարդը մահկանացու է, չմոռանանք այդ։ ՀՍՀ-ում հոդվածի հերոսների մի մասը հանրագիտարանը գրելուց ողջ և առողջ են եղել, հնարավոր է որ նրանցից շատերը այժմ չկան (ծննդյան տարեթվից դատելով), հարկավոր է գտնել վիքիդատայից, կամ այլ վստահելի աղբյուրներից մահվան տարեթվերը և ավելացնել։
  • Շատ հոդվածներում բացակայում են ամսաթվերը, թեև դրանք կարելի է գտնել այլ լեզվով Վիքիպեդիաներում, կամ այլ աղբյուրներում։ Հարկավոր է դրանք ավելացնել։
  • Ցանկալի է ավելացնել նաև հուլյան տոմարով ծննդյան կամ մահվան ամսաթիվը, տեղադրելով այն {{Հուլյան տոմար|}} կաղապարի մեջ։

Հաճախ հանդիպող թերություններ[խմբագրել կոդը]

  • ՀՍՀ-ում, երբ ինչ-որ թեմայի մասին է գրված, ապա այդ թեմայի անվանումը հոդվածում կրճատ է գրված։ Նյութերը Վիքիպեդիա տեղափոխելիս հոդվածում մնացել են կրճատ գրված բառերը։ Օրինակ՝ Ծես հոդվածում գրված է․ «Ծ․ հավատացյալների վրա ներգործելու ազդու միջոց է։ Ծ-երը արտահայտում են որոշակի հասարակական հարաբերություններ»։ Առաջին դեպքում պետք է գրել Ծեսը, երկրորդ դեպքում՝ Ծեսերը։
  • ՀՍՀ-ում թվականները գրված են այսպես․ «Ծարիրի հատկությունների մանրամասն նկարագրությունն առաջին անգամ տվել է գերմանացի ալքիմիկոս Վալենտինը 1604-ին»։ Պետք է գրել ոչ թե 1604-ին, այլ 1604 թվականին կամ 1604թ։
  • Հաճախ բացակայում է հոդվածի հերոսի կամ նյութի այլալեզու տարբերակը և պետք է օգտագործել այս կաղապարը` {{lang-լեզու|բառ}}, օրինակ՝ խնձոր (անգլ.՝ apple):
  • ՀՍՀ-ում դարերը նշելու համար օգտագործված են լատիանատառ տառերը, օրինակ՝ XIV դար, հարկավոր է դարձնել 14-րդ դար։

Պակասող դեպքեր[խմբագրել կոդը]

  • ՀՍՀ-ի վերջին հատորը լույս է տեսել 27 տարի առաջ և մարդկանց կյանքի, դեպքերի ընթացքը այս հոդվածներում ընդհատվում է լավագույն դեպքում 1987 թվականին։ Հարկավոր է ավելացնել դեպքերն ու փաստեր օգտվելով այլ լեզվով Վիքիպեդիաների հոդվածներից կամ այլ աղբյուրներից։
  • այնուամենայնիվ նոր փաստեր չգտնելու դեպքում (ինչը չնայած քիչ հավանական է) հնարավորինս գրել անցյալ ժամանակով, օրինակ` «ԽՍՀՄ տարիներին քաղաքը եղել է արդյունաբերական կենտրոն», կամ ասենք «ԽՍՀՄ ժամանակի դերասանի խաղացած դերերից են» նմանատիպ ձևակերպումներով:

Ավելի մանրամասն աղբյուր[խմբագրել կոդը]

  • Հարկավոր է լրացնել {{ՀՍՀ}} կաղապարի բոլոր չորս տեղերը: Տե՛ս օրինակն այստեղ:

Նկարներ և տեղեկաքարտ կաղապարներ[խմբագրել կոդը]

  • Հարկավոր է ըստ հնարավորության տեղեկաքարտ կաղապարներ և նկարներ ավելացնել, եթե այդպիսինները կան Վիքիպահեստում։

Վիքիֆիկացումից հետո[խմբագրել կոդը]

  • Հոդվածը ստուգելուց և վիքիֆիկացնելուց հետո ցուցակներում հոդվածի անունից հետո Ձեր ստորագրությունից առաջ դրեք {{Արված է}} կաղապարը։
  • Վիքիֆիկացումից հետո հարկավոր է տվյալ հոդվածի քննարկման էջում տեղադրել {{ՀՍՀ-ՎՖ}} կաղապարը։