Վիքիպեդիա:Լավ հոդվածներ/Չափանիշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընտրյալ ցանկեր  • Ընտրյալ հոդվածներ  • Լավ հոդվածներ  • Տարվա հոդվածներ  • Գնահատում

Ի՞նչ է լավ հոդվածը. այստեղ ներկայացված են այն պահանջները, որոնց պետք է համպատասխանի ընտրված հոդվածը Լավ հոդվածներ ցանկում ներառվելու համար։


1. «Լավ հոդվածներ ցանկում» տեղադրված ամեն մի հոդված պետք է մեր աշխատանքի լավ օրինակներից մեկը լինի։

2. «Ընտրված հոդվածը» պետք է գրված լինի գրագետ, փաստացի ու հավաստի, անաչառ և ունենա անհրաժեշտ ծավալ։ Դա ենթադրում է հետևյալը.

  • (ա) «գրագետ» նշանակում է. տեքստը պետք է լինի բովանդակալից, ուսուցողական և պարզ, զերծ լինի քերականական սխալներից ու լեզվական թերություններից։
  • (բ) «ունենալ անհրաժեշտ ծավալ» նշանակում է. հոդված պետք է բավարար չափով ընդգրկի հոդվածի թեման։ Խոշոր փաստերը, բայց նաև նշանակալի մանրամասները չպետք է բաց թողնվեն։
  • (գ) «փաստացի ու հավաստի» ենթադրում է, որ ներկայացված փաստերը հիմնավորված են աղբյուրագրությամբ։ Անհրաժեշտ դեպքում տեքստը պետք է համալրված լինի ծանոթագրություններով և հղումներով։ Պարտադիր չէ, որ բոլոր հղումները ստեղծված լինեն։

3. Հոդվածը պետք է բավարարի ընդունված նորմերի և այլ վիքի-նախագծերի պահանջները։ Դա ենթադրում է հետևյալը։

  • (ա) հակիրճ ներածություն, որն իրենից ներկայացնում է ամբողջ թեմայի ամփոփ շարադրանք և, որը ընթերցողին նախապատրաստում է հոդվածի հետևյալ մասում ներկայացվող ավելի ընդարձակ տվյալներին
  • (բ) հոդվածի տրամաբանական բաժանումը ենթավերնագրերի և պարբերությունների
  • (գ) հոդվածն առնվազն պետք է բաղկացած լինի 4-5 ենթավերնագրերից։
  • (դ) հոդվածը փակ հոդված չպետք է լինի, այսինքն այն պետք է պարունակի հղումներ այլ հոդվածների վրա։
  • (ե) հոդվածը պետք է ունենա համապատասխան տեղեկաքարտ և կատեգորիաներ։

4. Ցանկալի է հոդվածի պատկերազարդումը. սակայն միևնույն ժամանակ պատկերների հեղինակային իրավունքները պետք է հարգված լինեն, առանց համապատասխան թույլտվության պատկերներ չպետք է օգտագործվեն։ Պատկերները պետք է ունենան պարզաբանող մակագրություն։ Ոչ բոլոր հոդվածների համար է պատկերազարդումը անհրաժեշտ պայման, սակայն հոդվածները գնահատելիս այն որպես կանոն էական դեր է խաղում։

5. Հոդվածը չպետք է լինի շատ կարճ, սակայն ոչ էլ չափազանց ծավալուն։ Հոդվածում համապատասխան վիքի-հանգույցներով հղումներ պետք է արվեն դեպի այլ վիքի-հոդվածներ։ Այն ենթավերնագրերը, որոնք չափազանց ընդարձակ են, պետք է փոխադրվեն «դուստր-էջեր», իսկ գլխավոր հոդվածում պետք է մնա ավելի համառոտ շարադրանք։