Վիքիպեդիա:Գրանցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիայում չի պահանջվում գրանցվել, գրեթե բոլոր նախագծերում հնարավոր է մասնակցել և աշխատել առանց գրանցվելու։ Սակայն գրանցված մասնակիցներին տրվում են որոշ լրացուցիչ հնարավորություններ, ինչը հարմարացնում է Վիքիպեդիայի օգտագործումը և խմբագրումը։ Գրանցվելը չի պահանջում որևէ անձնական տվյալների տրամադրում։

Գրանցման առավելություններ[խմբագրել կոդը]

Համակարգ մտնելուց հետո կատարված ուղղումները կգրանցվեն տվյալ մասնակցի անունով, իսկ կատարված ուղղումները ցուցադրվում են մասնակցի IP-հասցեում։

Գրանցումից հետո դուք կկարողանաք.

  • դիտել ձեր ներդրումների ցանկը, դա հասանելի է «Ներդրում» հղումով, որը գտնվում է էջի վերևի աջ մասում
  • ավելացնել ցանկացած էջեր ձեր անձնական հսկողության ցանկում, որպեսզի տեսնեք բոլոր ընթացիկ փոփոխությունները
  • համառոտ ներկայացնել ձեզ մասնակցի անհատական ​​էջում
  • ավելացնել ձեր մասնակցի եջի ենթաէջեր
  • խմբագրել մասնակի պաշտպանված էջեր
  • զրուցելել այլ մասնակիցների հետ ձեր քննարկման էջում, մուտքագրած վիճակում դուք կտեղեկացվեք նոր հաղորդագրությունների մասին
  • հարմարեցնել Վիքիպեդիայի տեսքը ըստ ձեր ճաշակի
  • ստանալ միասնական հաշիվ, որը թույլ է տալիս ձեզ մտնել մյուս քույր նախագծեր
  • առաջադրվել ադմինիստրատորի կարգավիճակին

Գրանցումից որոշ ժամանակ հետո մասնակիցները կարող են ստանալ լրացուցիչ հնարավորություններ։

Համակարգին ներկայացված մասնակիցների IP-հասցեն անհասանելի է Վիքիպեդիա այցելուներին և մասնակիցներին (ներառյալ ադմինիստրատորներին)։ Տես նաև Վիքիպեդիա:Գաղտնապահության քաղաքականություն։

Թերություններ[խմբագրել կոդը]

Էջեր, տրամադրած մասնակիցներին անհատական ​​տվյալների համար ևս գտնվում են ազատ օգտագործման լիցենզիայի տակ, և մասնակիցները պիտի պատրաստ լինեն այդ էջերի փոփոխություններին (գուցե նաև ոչ դուրեկան) և վանդալության։

Ինչպես գրանցվել[խմբագրել կոդը]

Սեղմեք «Ստեղծել նոր հաշիվ» հղումը, էջի վերի աջ անկյունում։

Ընտրեք անուն։ Որոշ խորհուրդներ. մասնակցի անուն ընտելու մասին կարող եք գտնել Վիքիպեդիա:Մասնակիցների անուններ էջում։

Լրացրեք բոլոր պահանջվող դաշտերը։

Էլ-փոստի հասցե գրել չի պահանջվում, բայց դա միակ միջոցն է վերականգնել կորցրած գաղտնաբառը։ Բացի այդ, դա կարող է օգտագործվել վիքիփոստի համար։