Վիքիպեդիայի քննարկում:Գլոսարիում

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Disambiguation - Երկիմաստություն - Բազմիմաստություն[խմբագրել կոդը]

Կարծում եմ, որ 'երկիմաստությունը' ունի ավելի լայն իմաստ քան 'երկու իմաստ ունեցող', համեմատեք 'երկմիտ', 'երկմտել'։ Այսինքն այն նաև օգտագործվում է ռուսերեն 'двусмысленный' բառին համարժեք վերջինի 'неоднозначный' իմաստով։ Իհարկե ցանկության դեպքում կարելի է այս հարցը դնել քննարկման, սակայն էֆեկտիվության համար առաջարկում եմ տերմինների շուրջ քննարկումը կատարել ավելի լայն ֆորմատով, ընդգրկելով բոլոր կասկածելի տերմինները։ Այս նպատակով ես սկսել էի սյսպիսի տերմինները հավաքել աղյուսակում այստեղ։ Հրավիրում եմ ավելացնել նոր տերմիններ կամ արդեն ընդգրկվածների այլ հայերեն համարժեքներ։-Teak 09:28, 23 Հունվար 2007 (UTC)

Glossarium - Գլոսսարիում - ?[խմբագրել կոդը]

  • Հետաքրքիր է, կա արդյոք այս օտարալեզու բառի բարեհունչ հայերեն թարգմանություն՞ Armatura 17:18, 20 Ապրիլ 2007 (UTC)
  • Հայերեն թարգմանություն կա, սակայն այնքան էլ բարեհունչ չէ՝ «հին տեքստերի բացատրական բառարան», սակայն, կարծում եմ այն անպայման չէ թարգմանել, մանավանդ, որ այն համարվում է հայերեն բառ: Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, որ շատ մարդիք կարող է չհասկանան դրա իմաստը, ես գտնում եմ, որ այդ մտավախությունը շատ տեղին է (անձամբ ես բառարանից օգտվեցի): Չգիտեմ բառադարան բառը ինչքան դուր կգա հանրությանը, բայց ինձ մոտ առաջինը դա է գալիս միտքս (չնայած գտնում եմ, որ այն լավ չի հնչում :)):
 Պատկեր:PCAidLogo2.jpg PC Aid  talk  18:15, 20 Ապրիլ 2007 (UTC)