Վիքիպեդիայի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի հուշարձան
լեհ.՝ Pomnik Wikipedii

Քանդակի բացման արարողության ժամանակ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և քանդակ
ՔանդակագործՄիհրան Հակոբյան[1]
Ստեղծումհոկտեմբերի 22, 2014
Բարձրություն250 սանտիմետր[2]
Լայնություն60 սանտիմետր
Երկիր Լեհաստան
Քաղաքplac Frankfurcki?
ԲնակավայրՍլուբիցե[3]
Փողոցplac Frankfurcki?
Շինության ձևքանդակ
Նյութապակեպլաստիկ[4] և խեժեր[4]
ՊատվիրատուKrzysztof Wojciechowski?[5] և Կոլեգիում Պոլոնիկում[5]
Հիմնական թեմաՎիքիպեդիա և համագործակցություն
ՄակագրությունWith this monument the citizens of Słubice would like to pay homage to thousands of anonymous editors all over the world, who have contributed voluntarily to the creation of Wikipedia, the greatest project co-created by people regardless of political, religious or cultural borders. In the year this monument is unveiled Wikipedia is available in more than 280 languages and contains about 30 million articles. The benefactors behind this monument feel certain that with Wikipedia as one of its pillars the knowledge society will be able to contribute to the sustainable development of our civilization, social justice and peace among nations.[6], Społeczeństwo Słubic pragnie pomnikiem tym oddać hołd tysiącom anonimowych redaktorów na świecie, dzięki których bezinteresownej pracy powstaje „Wikipedia”, największy projekt współtworzony przez ludzi ponad granicami politycznymi, religijnymi i kulturowymi. W roku odsłonięcia pomnika Wikipedia była dostępna w ponad 280 językach oraz zawierała w sumie ok. 30 milionów haseł. Fundatorzy pomnika są przekonani, że społeczeństwo wiedzy, którego jednym z filarów jest Wikipedia, będzie w stanie zagwarantować zrównoważony rozwój cywilizacji, sprawiedliwość społeczną i pokój między narodami. և Die Bürger der Stadt Słubice möchten mit diesem Denkmal ihre Hochachtung für Tausende anonyme Autoren weltweit zum Ausdruck bringen. Über politische, religiöse und kulturelle Grenzen hinweg ließ ihr ehrenamtliches Engagement Wikipedia, das größte durch Menschen gemeinsam geschaffene Projekt, erst möglich werden.Im Jahre der Enthüllung des Denkmals war Wikipedia in über 280 Sprachen zugänglich und beinhaltete insgesamt 30 Millionen Artikel. Die Stifter des Denkmals sind davon überzeugt, dass die Wissensgesellschaft, deren Säule auch Wikipedia ist, im Stande sein wird, eine nachhaltige Entwicklung unserer Zivilisation, soziale Gerechtigkeit und den Völkerfrieden zu garantieren.[7]
Ներկա վիճակկանգուն
 Wikipedia Monument Վիքիպահեստում

Վիքիպեդիայի հուշարձան (լեհ.՝ Pomnik Wikipedii), Վիքիպեդիա ազատ հանրագիտարանին նվիրված առաջին հուշարձանն աշխարհում, որը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին բացվել է Լեհաստանի Սլուբիցե քաղաքում։ Հեղինակը հայ քանդակագործ Միհրան Հակոբյանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի կառուցմամբ զբաղվել է «Կոլլեգիում Պոլոնիկում» (Collegium Polonicum) համալսարանը, որը Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի և Ֆրանկֆուրտի (Օդեր) Վիադրինայի եվրոպական համալսարանի համատեղ կրթական հարթակն է։ Նախաձեռնողը չորս տարի առաջ եղել է նրա տնօրեն Կշիշտոֆ Վոյցեխովսկին։ Աշխատանքը հանձնարարվել էր «Կոլլեգիում Պոլոնիկումի» ուսանող 30-ամյա Միհրան Հակոբյանին։

Ըստ լրատվամիջոցների՝ նախագծի արժեքը 11-12 հազար եվրո է։ Գումարը հատկացվել է Սլուբիցեի քաղաքային բյուջեից։

Արձանը կանգնեցվել է Սլուբիցե ուսանողական փոքրիկ քաղաքի, որը գտնվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտի (Օդեր) հարևանությամբ, գլխավոր հրապարակում։ Բացման արարողությունը կայացել է հոկտեմբերի 22-ին, տեղական ժամանակով ժամը 18-ին։ Նրան մասնակցել են Վիքիմեդիայի ինչպես լեհական և գերմանական կազմակերպությունների, այնպես էլ Սան Ֆրանցիսկոյի գլխամասային գրասենյակի ներկայացուցիչները։ Դրանից մեկուկես ժամ առաջ կայացել է տարբեր երկրների Վիքիպեդիաների խմբագիրների ուսուցողական դասընթացներ և հանրագիտարանի մասին գրքի հեղինակ Դարիուշ Եմելնյակի ելույթը։

Հուշարձանի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանին փակցված գերմաներեն ցուցատախտակը

Քանդակի նախնական էսքիզն իրենից ներկայացնում էր չորս տղամարդու, որոնք իրենց ձեռքերում բռնում էին Վիքիպեդիայի հանրահայտ պատկերանշանը։ Սակայն հետագայում հեղինակը փոխել է արձանի տեսքը՝ պատկերելով երկու կնոջ և երկու տղամարդու ֆիգուր[9]։ Արձանի բարձրությունը 1,7 մետր է։ Պատրաստված է լամինատից[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]