Վիքինախագիծ:Աշնանային Վիքիճամբար 2020

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բարի գալո՜ւստ Աշնանային Վիքիճամբար 2020

Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունը 2020 թվականի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը 14-18 տարեկան պատանիների համար կազմակերպում է Վիքիճամբար Ծաղկաձորում:

Ճամբարի ընթացքում ճամբարականները Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն թեմատիկ հոդվածներ նվիրված Արցախին և կկատարեն թարգմանություններ անգլերեն, ռուսերեն և այլ Վիքիպեդիաներից։ Ինչպես միշտ կազմակերպվելու են հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր։

COVID-19 համավարակի պայմաններում և պատերազմական իրավիճակում Վիքիմեդիա Հայաստանը իր վրա է վերցնում պատանիների ապահով ժամանցն ու ինքնակրթումն ապահովելու բարձր պատասխանատվությունը։

Հայտնի է, որ անհատը իր գիտելիքների 75% ստանում է առաջադրանք կատարելիս, ակտիվ ստեղծագործելիս, ուստի Վիքիպեդիայում համապատասխան հոդված ստեղծելը կամ բարելավելը թեմային գերազանց տիրապետելու լավագույն եղանակն է։ Վիքիմեդիա Հայաստանը նպատակ ունի կատարելով սովորելու նորարական այս մոտեցումը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր պատանիների համար:

Ընտրի՜ր քո խումբը